Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզի սպորտային պարերի թիմը հաջողություններ է գրանցել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերում 07.02.2025
Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի շրջանակներում անց է կացվել «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն։ Մարզիկները լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերում անհատական պարերի տարբեր տարիքային խմբերում բարձր հորիզոնականներ են գրավել։ Վանաձոր համայնքից լատինաամերիկյան պարաձևում առաջին պատվավոր հորիզոնականն են գրավել Եվա Պողոսյանը, Վիոլետա Սահրադյանը, Անի Հովսեփյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անյուտա Խաչատրյանը։ Լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերում երկրորդ հորիզոնականն են գրավել Լիկա Մարգարյանը և Յանա Պողոսյանը։ Անահիտ Ղարագյոզյանը, Իրինա Ղարագյոզյանը, Նատալի Սեդրակյանը, Անուշ Խլոպուզյանը համապատասխանաբար գրավել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Լոռու մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել է երկրորդ մեդալը 07.02.2025
Փետրվարի 5-ին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Վանաձորը ներկայացնող Կարեն Միրզոյանը սնոուբորդի առաջնությունում գրավել է երրորդ տեղը։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Լոռու մարզը շարունակում է մեդալներ նվաճել 07.02.2025
Փետրվարի 6-ին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Տաշիրը ներկայացնող Մարկ Բասենցյանը շախմատի տղամարդկանց առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը։

Հանդիպում բնակիչների հետ Տաշիր համայնքի Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրերում 06.02.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները, փետրվարի 5-ին այցելել են Տաշիր համայնքի Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Այցի նպատակն էր զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթանալ համայնքային առաջնահերթ լուծումներ պահանջող կարևորագույն հարցերին, հետաքրքրվել բնակավայրերի կարիքներով և պատասխանել բնակիչների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպումներին մասնակցել են նաև Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ոլորտային պատասխանատուներ։

Անակնկալ այց է կատարել Տաշիրի բժշկական կենտրոն 05.02.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը փետրվարի 4-ին անակնկալ այց է կատարել Տաշիրի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Վահե Անախասյանի ուղեկցությամբ շրջել է բուժհաստատությունում, եղել է ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բաժանմունքներում, հետաքրքրվել հիվանդանոցում առկա մահճակալներով և բուժսարքավորումներով հագեցվածությամբ, զրուցել բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջությամբ, մաղթել շուտափույթ ապաքինում:

Հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ 05.02.2025
Լոռու մարզպետի հանձնարարականով՝ փետրվարի 4֊ին մարզպետի օգնական, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը։