Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ 23.03.2020

Վանաձոր-Արթուր Օհանյան /Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար/-0322 2-22-50, 098 344-777- Վանաձոր, Տիգրան Մեծի պող. թիվ 22 /քաղաքապետարանի շենքի նկուղային հարկ/ Սպիտակ-Վարդան Սահակյան /Քաղաքապետի տեղակալ/-055 44-22-44-Սպիտակ, Շահումյան փող. թիվ 7 /քաղաքապետարանի հարևանությամբ՝ մանկապարտեզի շենք/ Ստեփանավան-Լևոն Քալանթարյան /Քաղաքապետի տեղակալ/-099 92-20-00-Ստեփանավան, Վիրահայոց փող. թիվ 7 /պահեստային տնտեսություն/ Ալավերդի-Սասուն Խեչումյան/Ալավերդու քաղաքապետ/-0253 2-41-00, 099 00-33-08- Ալավերդի, Զորավար Անդրանիկի փող. թիվ 8/1 /քաղաքապետարանի շենք/ Տաշիր-Էդգար Արշակյան/Տաշիրի քաղաքապետ/-0254 2-22-41, 091 30-60-60-Տաշիր, Քաղաքային հրապարակ /Մշակույթի տուն/(փոփոխված)

                   		ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 23.03.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Ա. Մխիթարյանը ներկայացրեց մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի տարածքում իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված կանխարգելիչ գործողությունները: Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները մարզային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրամադրում են անհրաժեշտ նյութեր և պարագաներ՝ այդ թվում՝ ախտահանիչ միջոցներ, դիմակներ, ձեռնոցներ՝ սահմանված կարգի համաձայն ամենօրյա պարբերականությամբ ախտահանում կատարելու ցուցումով: Մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել ոչ միայն միջհամայնքային, այլև ներհամայնքային երթուղիները, ինչպես նաև տաքսի ծառայությունները: Այս գործընթացում կներգրավվեն նաև մարզպետարանում գրանցված կամավորները:

Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից

Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից 23.03.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներն, այսօր ախտահանիչ նյութեր, դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել մարզային երթուղիները սպասարկող «Միլլարեն», «Աստղանիվ», «Քարափտրանս», «Ֆիրմա Առ-Շին», «Անի», «Դիանա-Էդիտա», «Արծվաթև», «Վիտրաժ», «Ռոդի Գրուպ», «Լիլիթ-95», «Ուղեծիր», «Մ-Պողոսյան», «Ա.Տ.Գևորգյան», «Գրուրա» ընկերություններին, ինչպես նաև Սպիտակի և Ալավերդու ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ 20.03.2020

Լոռու մարզի հարգելի՛ բնակիչներ, Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Լոռու մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք nonahov@mail.ru էլ. հասցեին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները. անուն, ազգանուն, տարիք հեռախոսի համար, համայնք մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը) Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:

                                     ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.03.2020

Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հորդորում ենք, ձեր դիմումները, բողոքները և հարցումները Լոռու մարզպետարանին հղել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով: Պատասխանները նույնպես կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: https://e-request.am/hy/

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզպետարանն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզպետարանն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով 19.03.2020

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ Լոռու մարզպետարանը առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ marzpet.lori@mta.gov.am, lori@mta.gov.am, lori.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։ Աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, կարող եք զանգահարել՝ դիմումների վերաբերյալ հարցերի դեպքում՝ (0322) 2-31-99 և քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հարցերի դեպքում՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 16:43:41