Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՄ ԳՈՒՆԵՂ ԼՈՌԻ online-մրցույթ Բացահայտում ենք շնորհալիներին

20.04.2020

ՀՀ Լոռու մարզպետարանը և «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամը հայտարարում են «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի-75 և Շուշիի ազատագրման 28- ամյակին:
Մրցույթի պայմանները.
1.Կարող են մասնակցել ՀՀ Լոռու մարզի դպրոցների 1-ին - 5-րդ դասարանների աշակերտները:
2.Անհրաժեշտ է azgain.arjek@gmail.com
էլ.փոստին ուղարկել վերը նշված տարիքային խմբի աշակերտի կողմից նկարված մեկ աշխատանք,որը կատարված կլինի թղթի կամ ստվարաթղթի վրա, ջրաներկով կամ գուաշով:
Նամակում և նկարի աջ ներքևի անկյունում պարտադիր նշել աշակերտի անունը,ազգանունը,դպրոցը և տարիքը:
3.Ժամկետ.մրցույթը կմեկնարկի 20.04.2020թ. և կավարտվի 30.04.2020թ ժամը 24:00
4.Արդյունքների հրապարակում՝ 09.05.2020թ.
5.Մրցանակներ.1-ին տեղ՝ 1 մրցանակ, 2-րդ տեղ՝ 2 մրցանակ, 3-րդ տեղ՝3 մրցանակ, ինչպես նաև անակնկալ խրախուսական մրցանակներ մարզպետարանի և հիմնադրամի կողմից:
6.Հատուկ մրցանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և AshotTATEVosyan ART-STUDIO արվեստանոցի ղեկավար Աշոտ Թադևոսյանի կողմից:
7.Լավագույն նկարներից կկազմակերպվի ցուցահանդես:
8.Ժյուրիի կազմը.
-Հրանտ Թադևոսյան-նկարիչ,ՀՀ ժողովրդական նկարիչ
-Սուրեն Սաֆարյան-նկարիչ,ՀՀ Նկարիչների միության նախագահ
-Արմեն Հարությունյան-նկարիչ,մանկավարժական գիտությունների թեկնածու,դոցենտ
-Աշոտ Թադևոսյան-նկարիչ,ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
-Նարե Թադևոսյան-«Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
-Ռաֆայել Հարությունյան-Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
9.Մրցույթի ընթացքին կարելի է հետևել առցանց

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36