Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն զգուշացվել են

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն զգուշացվել են 26.03.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը ամենօրյա ռեժիմով, խոշոր տնտեսավարողների առևտրի կետերում՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում՝ դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացրել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները զգուշացվել են արտակարգ դրության պայմաններում ապրանքների գների չհիմնավորված բարձրացումներ թույլ չտալու վերաբերյալ: Տեղեկացվել է նաև, որ հակառակ դեպքում նրանք, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Մշտադիտարկում խանութներում

Մշտադիտարկում խանութներում 25.03.2020

Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող խոշոր առևտրային կետերին ևս, ինչպես արդեն հայտնել ենք,մարզպետարանի կողմից տրամադրվել են անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ,ախտահանիչ նյութեր, և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականով վերահսկվում է դրանց օգտագործման պարբերականությունը: Ախտահանող նյութեր(քլոր, ալկոգել), դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդում և Տաշիրում գործող ընկերություններին:Ցուցումներ են տրվել նաև ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ 24.03.2020

Լոռու մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարության հիման այս պահի դրությամբ հավաքագրվել են ավելի քան 40 կամավորների տվյալներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Արդեն մի խումբ կամավորներ Լոռու մարզպետարանի համակարգմամբ մարզկենտրոնի փողոցներում կայանած անհատ տաքսի մեքենաներին բաշխեցին մարզպետարանի կողմից տրամադրված ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ և դիմակներ, ներկայացրեցին դրանց օգտագործման կարգը, ինչպես նաև բացատրեցին կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 17.03 – 22.03.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 17.03 – 22.03.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 24.03.2020

Սարչապետ համայնքի սոցիալապես անապահով միայնակ ապրող 3 բնակիչներին բաշխվել է համայնքի «Պարտեզ» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, սոխ, խնձոր, նարինջ, հավի կրծքամիս, թխվածքաբլիթ): Տաշիր համայնքի սոցիալապես անապահով 5 բնակիչներին բաշխվել է համայնքի «Ամալյա Կարապետյանի անվան» թիվ 4 մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, ալյուր, հաճար, ցորենաձավար, վարսակաձավար, բրինձ, շաքարավազ, գարեձավար, հնդկաձավար,ձու, հալվա, պանիր, ձեթ, տոմատի մածուկ, տավարի միս, կարագ, ծիրանի ջեմ, խնձոր, աղ, մակարոն):

Այցելություն կատարվեց «Սաբինե» փոքր խմբով տուն

Այցելություն կատարվեց «Սաբինե» փոքր խմբով տուն 24.03.2020

Լոռու մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ այցելեցին և ախտահանող նյութեր( քլոր, ալկոգել) դիմակներ և ձեռնոցներ տրամադրեց նաև «Սաբինե» փոքր խմբով տանը, որը ներկայումս մարզում երեխաների միակ շուրջօրյա խնամքի հաստատությունն է և իր խնամքին ունի 13 սան: Երեխաներին և աշխատակազմին տրվեցին ցուցումներ ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԿԱՅՑԵԼԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԿԱՅՑԵԼԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 24.03.2020

Լոռու մարզի հարգարժան բնակիչներ, Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 16:43:41