Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

23.04.2020

Սիրելի՛ լոռեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները վերհիշելու և զգացողությունները վերականգնելու անհրաժեշտությունն է ամբողջացնում, համ ու բույր տալիս այս գեղեցիկ օրվան: Այսօր միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով և հաջողել ու վստահաբար հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում:
Մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է:

Համերաշխության ու միասնականության գաղափարը, որը դրված է այս տոնակատարության հիմքում, վստահ եմ, կարևոր ուղերձ է մեզնից յուրաքանչյուրի համար  տարվա բոլոր օրերին:

 

 

 

 


 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23