Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզի տարածքում ստեղծվել է 6 հսկիչ անցակետ 02.04.2020
Ինչպես հայտնի է, Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Լոռու մարզի տարածքում բնակչության շարժը վերահսկելու նպատակով ստեղծվել է 6 հսկիչ անցակետ: Սահմանված անցակետերում դիտարկումներ է իրականացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղերում, ճշգրտվել են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվել են անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:

Հարգանքի տուրք 02.04.2020
Այսօր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի զինվորական պանթեոնում՝ ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով ղարաբաղյան պատերազմում հերոսաբար նահատակված հերոսների շիրիմներին: Հավերժ փառք ձեզ, քաջեր: Ձեր հիշատակը միշտ վառ է մեր սրտերում:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց կացվեց Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Ինչպես ներկայացվեց, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը 5-ն է: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, և բոլորը մեկուսացված են: Քննարկվեցին նաև կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը անընդունելի համարեց մարդկային կուտակումները հատկապես մարզկենտրոնի կենտրոնական հատվածներում, բանկոմատների շրջակայքում:

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը 01.04.2020
Լոռու մարզպետի 2020թ. մարտի 30-ի, թիվ 342-Ա որոշմամբ Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արման Աբրահամի Վարդանյանը: Վերջինիս ավագանու անդամներին, աշխատակազմին ներկայացրել են Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Ա.Մխիթարյանը, Արման Վարդանյանին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է նաև մարզի ղեկավարի ուղերձը՝ աշխատանքում լինել պատասխանատու, ազնիվ, համայնքային խնդիրների լուծման հարցում՝ նպատակասլաց ու նախաձեռնող:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Առկա իրավիճակը ներկայացնելուց հետո քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը հանձնարարել է հատկապես ուշադրություն դարձնել մթերային խանութներում, սննդի արտադրամասերում իրականացվող ախտահանման աշխատանքներին, տրված ցուցումների կատարմանը: Նա ոստիկանության աշխատակիցներին հորդորել է նաև ուշադրություն դարձնել բանկոմատների մոտ հաճախ նկատվող մարդկային կուտակումներին: -Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք կանխարգելիչ միջոցառումներն անթերի կերպով կազմակերպելուն,-ասել է Ա. Ղուկասյանը:
Սպիտակ համայնք: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կողմից սնունդ է տրամադրվել թվով 87 շահառուի: Սպիտակի գեղարվեստի դպրոցի աշխատակիցների կողմից կարված 300 դիմակները բաշխվել են համայնքի թվով 180 բնակիչներին և ԷԳԱ խանութին: Համայնքի բնակիչներ Աննա Հարությունյան և Աննա Աջամյան կողմից նվիրաբերվել է 300 հատ պաշտպանիչ բժշկական դիմակ, որոնք տրամադրվել են ԷԳԱ սուպերմարկետի աշխատակիցներին, խանութի առաքիչներին և հաճախորդներին: «Աբելյան»Դ/Ձ-ի կողմից բարեգործական հիմունքներով կարված դիմակներ են նվիրաբերվել՝ Սպիտակի համայնքապետարանին (150 հատ), «Սպիտակ» ԲԿ-ին( 100 հատ), Սպիտակի պոլիկլինիկային(100 հատ), ՀՀ ՈԼՄՎ Սպիտակի բաժնին(150 հատ), «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ -ին (200 հատ), Վանաձորի ԲԿ-ին(200 հատ)։



