Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այսօր եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում՝ ծանոթանալով նորակառույց կրթօջախում ստեղծված հնարավորություններին: Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին մասնաշենքում՝ հիանալով այստեղ ստեղծված պայմաններով: Դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ(ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ):
Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիգործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի: Սա ամենասպասված ուրախալի լուրերից մեկն է, թերևս, վանաձորցիների ու հատկապես՝ տարեց ու միջին սերնդի ներկայացուցիչների համար: Ծրագրի իրականացման արդյունքում՝ կսալիկապատվեն ճեմուղիները, կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան, նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում, կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը, կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WF հնարավորություններով, Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն:

Կապիտալ կնորոգվեն Վանաձորի Չուխաջյան և Լալվարի փողոցներն ու մայթերի 16.06.2020
Վանաձորցիների համար երկար սպասված Չուխաջյան և Լալվարի փողոցների կապիտալ հիմնանաորոգման ծրագիրն այս տարի ի վերջո կայնքի կկոչվի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով: Վանաձոր համայնքի «Չուխաջյան, Լալվարի փողոցների և մայթերի կապիտալ նորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 426.861.850 դրամ, որից 192.087.038 դրամը` համայնքային ներդրումն է:

Ա. Ղուկասյան. «Բացթողումներն աններելի են, և պետք է արժանանան ամենախիստ գնահատականի» 16.06.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը նախևառաջ անդրադարձավ իր կողմից պարբերաբար մարզային եթակայության բուժհիմնարկներ կատարվող անակնկալ այցերին՝ Պարետի ցուցումների կատարումը վերահսկելու ու նաև ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Ա. Ղուկասյանը նշեց, որ իր կողմից արձանագրված խախտումներն անհետևանք չեն կարող մնալ և սահմանված կանոններին չհետևող անբարեխիղճ աշխատակիցները պետք է արժանանան նկատողության:
Լոռու մարզպետարանի, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի և Վանաձորի բնակչուհի Լիլիա Աբրահամյանի համագործակցության արդյունքում Լոռու մարզպետարանին այսօր տրամադրվել է թվով 81 էլեկտրական ջերմաչափ՝ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախակրթարաններին բաշխելու նպատակով: Աջակցությունը մարզին ցուցաբերվել է ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի «ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության» ծրագրի շրջանակներում, որի համակարգողն է հանդիսանում Անի Մելքումյանը:
Կյանքի կոչվեց Լոռու մարզի գյուղական համայնքների կարիքավոր ընտանիքների աջակցության հերթական ծրագիրը: Լոռու մարզպետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության(նախագահ՝ Բենիամին Աղամալյան) համագործակցությամբ համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով մարզի 18 գյուղական համայնքների ավելի քան 2100 անապահով ընտանիքի տրամադրվեց 65 տոննա(46 տոկոսանոց ազոտի պարունակությամբ) կարբամիդ տեսակի պարարտանյութ։



