Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում անցկացվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում անցկացվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև 22.06.2020

Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև տեղի ունեցավ տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում, որին հայկական կողմից մասնակցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, իսկ ռումինական կողմից Հարգիտայի նահանգապետ Չաբա Բորբոլին, տեղակալ Բարտի Տիհամերը, Հայ կաթողիկե համայնքի ղեկավար Կուլչար Լասլոն, Միջազգային կապերի բաժնի աշխատակիցներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Շնող խոշորացված համայնքը կգազաֆիկացվի

Շնող խոշորացված համայնքը կգազաֆիկացվի 22.06.2020

Շնող խոշորացված համայնքի ավելի քան 1400 բնակչի՝ կապույտ վառելիքից օգտվելու երազանքն իրականություն կդառնա: Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, կգազաֆիկացվեն Շնող խոշորացված համայնքի Շնող, Քարկոփ և Թեղուտ բնակավայրերը:

Մեծավան համայնքում կիրականացվեն Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման և շենքի վերանորոգման աշխատանքներ

Մեծավան համայնքում կիրականացվեն Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման և շենքի վերանորոգման աշխատանքներ 22.06.2020

Մեծավան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման և շենքի վերանորոգման աշխատանքներ՝ հարմարավետ պայմաններ ապահովելով այստեղ հաճախող երեխաների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 13.932.147 դրամ, որից 8.359.288 դրամը` համայնքային ներդրումն է:

Ա. Ղուկասյան. «Համայնքների ղեկավարների մեծ մասը հարկերի հավաքագրման ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում. այս երևույթը բացարձակապես անընդունելի եմ համարում»

Ա. Ղուկասյան. «Համայնքների ղեկավարների մեծ մասը հարկերի հավաքագրման ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում. այս երևույթը բացարձակապես անընդունելի եմ համարում» 22.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

Շանսի նահանգի կողմից տրամադրված դիմակները կբաշխվեն մարզի բուժհաստատություններին

Շանսի նահանգի կողմից տրամադրված դիմակները կբաշխվեն մարզի բուժհաստատություններին 22.06.2020

Լոռու մարզի քույր մարզ Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի կողմից, համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում, որպես աջակցություն, Լոռու մարզպետարանին է տրամադրվել 30 հազար դիմակ: Վերջիններս կբաշխվեն մարզի բուժհաստատություններին: Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, իր երախտագիտությունն է հայտնում քույր մարզին՝ ստեղծված դժվարին իրավիճակում ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

«Դուք առավելագույն չափով դրսևորում եք ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, այլև մարդկային բարձ հատկանիշներ, որոնք պակաս կարևոր չեն».  մարզի ղեկավարը պարգևատրեց մի խումբ բուժաշխատողների

«Դուք առավելագույն չափով դրսևորում եք ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, այլև մարդկային բարձ հատկանիշներ, որոնք պակաս կարևոր չեն». մարզի ղեկավարը պարգևատրեց մի խումբ բուժաշխատողների 22.06.2020

Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ այսօր մարզպետարանում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ: Մարզի ղեկավարի՝ Անդրեյ Ղուկասյանի խոսքն ուղղված այսօրվա հերոսներին անչափ հուզիչ էր և պարտավորեցնող. -Այսօր այստեղ հյուրընկալելու պատիվ ենք ունեցել ընդամենը շուրջ մեկ տասնյակ բուժաշխատողների, բայց մենք խոնարհվում ենք և մեր անսահման երախտագիտությունն եք հայտնում մարզում այս դժվարին օրերին ծառայություն մատուցող ավելի քան երկու հազար բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, համակարգի բոլոր աշխատակիցներին: Ձեր շնորհիվ է նաև, որ Լոռու մարզում համավարակի տարածման հետ կապված իրավիճակը մյուս մարզերի համեմատությամբ ամենաբարվոքներից է: Վստահ եմ, մեր համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կկարողանանք շատ շուտով ամբողջությամբ հաղթահարել համավարակը,-ասաց Ա. Ղուկասյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34