Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նպատակը ՝մշակովի հողատարածքների ավելացումն է

30.03.2021

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու սելեկցիոն կայանի հետ համատեղ Վահագնի համայնքի 32 տնտեսվարողների սեփական կամ վարձակալած հողատարածքներում(ընդհանուր առմամբ 6.4 հա-ում) կիրականացվի կարտոֆիլի ցանքս՝ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով: Սերմացուն տնտեսվարողներին կտրամադրվի անվճար, բերքի 10 տոկոսը տնտեսվարողները կպարտավորվեն հատկացնել համայնքին՝ բազմազավակ ընտանիքներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու նպատակով, 90 տոկոսը կմնա տնտեսվարողների հայեցողության տակ: Ծրագրում ընդգրկված տնտեսվարողների համար ծրագրի շրջանակներում նաև դասընթաց -խորհրդատվություն է կազմակերպվել. բացատրվել են մշակման մեխանիզմները, իրականացվելիք քայլերի հաջորդականութունը: Սերմացուն տնտեսվարողներին տրամադրվեց այսօր, իսկ առաջիկայում՝ եղանակային պայմանները թույլ տալուն պես, կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Այս ողջունելի նախաձեռնության շրջանակներում արդեն հաջորդ տարի նախատեսվում է ցանքատարածությունն ավելացնել շուրջ 50 տոկոսով: Ի դեպ, Վահագնի համայնքն ընտրվել է նաև այն պատճառով, որ այստեղ մշակվող հողատարծքները շատ քիչ են:
Հարկ է նշել նաև, որ նախորդ տարի նույն նախաձեռնության շրջանակներում դարձյալ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով ծրագիր է իրականացվել նաև Տաշիր համայնքում: Աշնանացան ցորենի ցանքս է կատարվել համայնքային պատկանելության 45 հա տարածքում: Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ սերմացուի 10 տոկոսը հատկացվել է համայնքին, մնացածը վերադարձվել է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53