Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի օրակարգային խնդիրն է օ՛ր առաջ Լոռին ազատել տնակներից, մարդկանց ապահովել կենցաղային անհրաժեշտ պայմաններ ունեցող, ապահով բնակարաններով. Ա Խաչատրյան

20.04.2021

 Վանաձորի Սանկտ Պետերբուրգի տնակային ավանի մի խումբ բնակիչներ մարզպետի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել: Որպեսզի հանդիպումը առավել նպատակային լինի, բնակիչների խնդիրներին ծանոթանալն ու դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելն՝ առավել իրատեսական, մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անձամբ այցելեց տնակային ավան: Մարզի ղեկավարը բնակիչներին ներկայացրեց այն մեծածավալ աշխատանքը, որն արվել է վերջին երկու տարում՝ տնակային ավանների խնդիրներին վերջնականապես լուծում տալու նպատակով:
Հերթական ծրագիրը՝ Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի միջև կնքված համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է Վանաձորի Տարոն- 4 թաղամասում՝ Սանկտ Պետերբուրգի տնակային ավանի առայժմ 16 ընտանիքի համար, բնակելի տներ կառուցել:
Հանդիպմանը ներկա մարզպետարանի «Աղետի գոտու ծրագրերի» համակարգող Լևոն Ասլանյանը բնակիչներին ներկայացրեց ծրագրի մանրամասները՝ շահառուների ընտրության և շահառու դառնալու կարգը, գումարի վճարման եղանակը:
Մարզի ղեկավարը նշեց՝ մարզպետարանը, կիրականացնի ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, ճանապարհներ): Մարզպետի առաջարկով անհրաժեշտ մոտ 50 մլն դրամ գումարը կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում. մի մասը կտրամադրվի այս, մնացածը՝ հաջորդ տարի:

Ծրագրի մանրամասները լսելուց հետո բնակիչները բարձրաձայնեցին հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրների մասին, մասնավորապես՝ ոմանք ցանկություն ունեն տնակների սեփականաշնորհման գործընթաց իրականացնելու, սակայն չգիտեն՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և գործընթացը ինչպես սկսել, բնակիչների մի մասը երկրաշարժից առաջ ապրել է վարձակալական հիմունքներով, հիմա ինքնաշեն վագոն-տնակներում են բնակվում և չգիտեն՝ կարո՞ղ են պետական ծրագրերի շահառու ճանաչվել, թե՝ ոչ. այս և այլ հարցերին լուծում տալու համար նրանց կուղղորդեն մարզպետարանի համապատասխան մասնագետները: Ի թիվս նշված խնդիրների՝ բարձրաձայնվեցին նաև թաղամասում լուսավորության բացակայության, աղբահանության ոչ պատշաճ իրականացման խնդիրները, անհանգստացնող է նաև թափառող շների հարցը:


Մարզպետը վստահեցրեց՝ հետամուտ է լինելու քաղաքացիների կողմից բարձրաձայնած խնդիրների լուծմանը, ձեռնարկվող քայլերը լինելու են շարունակական, բնակիչների հետ հանդիպումները ՝ նույնպես:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17