Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բոլորին հրավիրում ենք Սարատովկա՝ Լոռու չբացահայտված անկյուններից մեկը 03.07.2020
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մակոսյանի այցը Տաշիրի տարածաշրջան Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա բնակավայրի զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու նպատակ ուներ: Սարատովկան հիմնադրվել է 1910թ.-ին մոլոկանների կողմից: Հետագա տարիներին համայնքը համալրվել է հայազգի բնակչությամբ: Թեև այսօր համայնքում ռուսներ գրեթե չեն մնացել, սակայն պահպանվել են ռուսական կոլորիտով տներն՝ իրենց նախնական տեսքով: Այսուհանդերձ, Սարատովկայում ամենագերողը բնությունն է և այստեղ տիրող լռությունն ու խաղաղությունը, ամեն քայլափոխի սյուներին բույն դրած արագիլների կափկափոցը, ծառերի մեղմ սոսափը:
Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը : Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Նա «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանի ուղեկցությամբ ծանոթացավ Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման աշխատանքներին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ այսօր եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր: Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:
Կվերանորոգվեն Ուռուտ և Ագարակ բնակավայրերի համայնքային կենտրոնները 01.07.2020
Լոռի Բերդ խոշորացված համայնքն այս տարի ամենաշատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացրած համայնքներից է: Համայնքում այս տարի իրականացվելիք 10 ծրագրերից են «Ուռուտ բնակավայրի համայնքային կենտրոնի արտաքին պատերի ամրացում, ներքին հարդարումը» և «Ագարակի համայնքային կենտրոնի շենքի ճակատային մասի և 1-ին հարկի կապիտալ նորոգումը»: Ծրագրի շնորհիվ կլուծի բնակիչների ակտիվ հանգստի կազմակերպման խնդիրը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ացնկացնել տարբեր միջոցառումներ` զերծ մնալով ավելորդ ֆինանսական ծախսերից:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.07.2020
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջներին համապատասխան ՀՀ Լոռու մարզի սոցիալական աջակցու¬թյան տարածքային մարմինները /այսուհետ՝ ՍԱՏՄ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորում են տարածաշրջանային համակարգող խորհուրդներ /այսուհետ՝ Խորհուրդ/։ ՀՀ Լոռու մարզի տարածաշրջաններում համագործակցող կողմեր են. սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպություններ, որոնք իրենց առաջարկությունները, մինչև 2020թ. հուլիսի 15-ը, խորհրդի անդամու¬թյան համար կարող են ներկայացնել ՍԱՏՄ-ներ.



