Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աշխատանքային խմբով Դսեղում էր. օրակարգային հարցը հողատարածքների մշակմանը խոչընդոտող խնդիրների լուծումն է

Լոռու մարզպետն աշխատանքային խմբով Դսեղում էր. օրակարգային հարցը հողատարածքների մշակմանը խոչընդոտող խնդիրների լուծումն է 06.07.2020

Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն: Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է: Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը , մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքնում էր: Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը. -Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում,-ասաց մարզի ղեկավարը:

Դեբեդը երկու նոր հյուրատուն ունի

Դեբեդը երկու նոր հյուրատուն ունի 06.07.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ հյուրընկալվեցին Լոռու մարզի Դեբեդ համայնքում հիմնված «Չամիչ» հյուրատանը, որն ընդամենը օրեր անց կբացի իր հյուրընկալ դռները հանգստացողների առջև՝ իհարկե պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Հյուրատան սեփականատեր, երևանաբնակ Լիլիթ Չիտչյանը ամուսնու հետ միասին համայնքում ձեռք են բերել տուն և ներդրումների արդյունքում ստացել գեղեցիկ, հարմարավետ և որ ամենակարևորն է՝ առօրյա հոգսերից կտրվելու հարմար, չքնաղ բնության գրկում ծվարած հյուրատուն: Վերջինիս առավելությունների թվում է նաև համեղ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցումը՝ պատրաստված հմուտ խոհարարի ձեռքով, իսկ մթերքը ձեռք է բերվելու հենց համայնքից: Բացի այդ հյուրերին կառաջարկվեն զբոսաշրջային փաթեթներ՝ քայլարշավներ, էքսկուրսիաներ և այլն: Կարևոր է նաև, որ հյուրատունն աշխատանքով է ապահովել գյուղի 5 բնակիչների, ակտիվ շրջանում նրանց թիվը կհասնի 10-ի:

Մարզպետարանի առաջարկությամբ «Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը

Մարզպետարանի առաջարկությամբ «Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը 06.07.2020

Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը , ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը: Ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ: Ողջունելով նրանց՝ մարզպետը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռքբերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ Նովայի անվան զբոսայգին: Այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինությունն

Ա. Ղուկասյան. Քաղաքացիների դիմումներին տալ բացառապես հիմնավորված պատասխաններ

Ա. Ղուկասյան. Քաղաքացիների դիմումներին տալ բացառապես հիմնավորված պատասխաններ 06.07.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Վերջիններս տեղեկատվություն ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքների վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին:

Լոռի Բերդ համայնքը ձեռք կբերի հակակարկտային կայաններ

Լոռի Բերդ համայնքը ձեռք կբերի հակակարկտային կայաններ 06.07.2020

Լոռի Բերդ խոշորացված համայնքը մեծ թափով շարունակում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Սուբվենցիոն միջոցներով համայնքը հակակարկտային կայաններ ձեռք կբերի Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Յաղդան, Կողես, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի համար:

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Տաշիրում

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Տաշիրում 03.07.2020

Տաշիր խոշորացված համայնքում այս տարի իրականացվելիք 4 ծրագրերից մեկն է` «Տաշիր բնակավայրի Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան փողոցների և Լեռնահովիտ բնակավայրի 1-ին, 6-րդ, 9-րդ թաղամասերի ճանապարհների ասֆալտապատումը»: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 66 մլն դրամ, որից 15մլն դրամը` համայնքային ներդրումն է, 13 մլն դրամը կներդրվի բարերարի կողմից, իսկ մնացածը՝ պետբյուջեի միջոցներից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34