Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կիրականացվի «Դբա Սմարթ Դեբետ» ծրագիրը՝ զարգացման լուրջ հեռանկարներ ստեղծելով համայնքի համար

Կիրականացվի «Դբա Սմարթ Դեբետ» ծրագիրը՝ զարգացման լուրջ հեռանկարներ ստեղծելով համայնքի համար 09.12.2020

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Դեբեդ համայնքում կիրականացնի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված «Դբա Սմարթ Դեբետ» մեծածավալ ներդրումային ծրագիրը՝ նպատակ ունենալով առաջիկա հինգ տարիների ընթացքում համայնքը վերածել բարեկարգ, առաջատար, սմարթ լուծումներով հագեցած բնակավայրի՝ զարգացման լուրջ հեռանկարներով: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների, հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի և կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում քննարկվեցին ծրագրի մանրամասները: Կորյուն Խաչատուրյանի ներկայացմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ասֆալտապատել ամբողջ համայնքը՝ փողոցները և նրբանցքները, լուսավորել, միաոճ կերպով նորոգել տների տանիքները՝ կոլորիտային միջավայր ապահովելու նպատակով, ստեղծել նաև բիզնես միջավայր՝ ապահովելով նոր աշխատատեղեր:

Լոռու մարզի Վահագնիի դպրոցը «Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող է ճանաչվել և կհամալրվի նոր մարզագույքով

Լոռու մարզի Վահագնիի դպրոցը «Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող է ճանաչվել և կհամալրվի նոր մարզագույքով 08.12.2020

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից: Աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին։ Մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել թվով 16 դպրոց, այդ թվում Վահանգի համայնքի դպրոցը:

ՀՀ Վարչապետը  և Լոռու մարզպետը հարգանքի տուրք մատուցեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ Վարչապետը և Լոռու մարզպետը հարգանքի տուրք մատուցեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2020

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, մարզպետարանի պաշտոնյաներ: Առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը, Անդրեյ Ղուկասյանը, մյուս ներկաները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց ունեցավ համայնքի բնակիչների հետ, ովքեր իրենց զորակցությունը հայտնեցին երկրի վարչապետին: Հարջորդ կանգառը Սպիտակ համայնքում էր. ՀՀ վարչապետը, մարզի ղեկավարը, պաշտոնատար անձինք ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այցի վերջին կանգառը Վանաձորում էր. այստեղ նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 04.12.2020

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Աշխատանքային այցով մարզպետը եղավ Արջուտ, Սպիտակ, Լեռնավան և Ջրաշեն  համայնքներում

Աշխատանքային այցով մարզպետը եղավ Արջուտ, Սպիտակ, Լեռնավան և Ջրաշեն համայնքներում 04.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներում՝ սուբվեցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակվում են: Մարզպետը եղել է Արջուտ, Սպիտակ, Լեռնավան և Ջրաշեն համայնքներում: Առաջին կանգառը Արջուտ համայնքում էր: Այստեղ այս տարի իրականացվել է 2 ծրագիր ` ընդհանուր շուրջ 50.46 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 28.12 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային:  Տուֆ քարով հիմնանորոգվում է համայնքի մոտ 1200 մետր երկարությամբ կենտրոնական փողոցը:  Ընթացքի մեջ են համայնքում ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները:

Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր ծրագրերի շրջանականերում

Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր ծրագրերի շրջանականերում 03.12.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Կամո Աշրաֆյանը տեսակապի միջոցով հանդիպում- քննարկում ունեցան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԶԾ և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը ՄԱԶԾ կողմից եվրամիության ֆինանսավորմամբ Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկելիք «Տեղական դերակատարների զորեղացումը Լոռու և Տավուշի մարզերում հանուն զարգացման»(LEAD) ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նպատակը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն է իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59