Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տուֆ քարով կնորոգվեն շուրջ 6.8 կմ երկարությամբ համայնքային ճանապարհներ 07.07.2020
Նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն համայնքում իրականցված տուֆ քարի միջոցով ճանապարհի սալարկման հաջողված ծրագիրը ընդօրինակելի դարձավ ոչ միայն մարզի, այլև հանրապետության մի շարք այլ համայնքների համար: Այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր կիրականացնի Լոռու մարզի 7 համայնք. ընդհանուր առմամբ այս մեթոդով կհիմնանորոգվի 6.8 կմ ճանապարհ:

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում ավարտվել է ևս 6 ծրագիր 07.07.2020
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացվող «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» նիստում այսօր արձանագրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող ևս 6 ծրագրի ավարտ: Հաջողությամբ իրականացվել են Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման, Դարպաս համայնքի գերեզմանատան ցանկապատման, տարածքի բարեկարգման, Ձորագետ համայնքի խաղահրապարակի վերականգնման, բարեկարգման, ինչպես նաև Սարալանջ համայնքի խաղահրապարակի կառուցման և ցանկապատման աշխատանքները:
Լոռի Բերդ համայնքը սուբվենցիոն միջոցներով ձեռք կբերի գյուղգործիքներ 06.07.2020
Լոռի Բերդ համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագիրը համայնքի կարիքների համար գյուղգործիքների ձեռքբերումն է: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 10 մլն դրամ, որից 5 մլն դրամը համայնքային ներդրումն է: Նախատեսվում է ձեռք բերել 2 կախովի և մեկ ազոտային գութան, կախովի սրսկիչ, սկավառակային տափան և հիդրավլիկ մամլիչ, ինչի արդյունքում մշակվող հողատարածքները կավելաան մոտ 600 հեկտարով: Ծրագրի շահառու է համայնքի շուրջ 300 տնտեսություն:

Կասֆալտապատվի Շահումյան համայնքի 1-ին փողոցը 06.07.2020
Շահումյան համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով կասֆալտապատվի 1-ին փողոցի 450 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ հատվածը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 36 մլն 517 հազար դրամ, որից 16 մլն 432 հազարը համայնքային ներդրումն է, մնացածը կֆինանսավորվի պետբյուջեի միջոցներից: Ծրագրի շահառու է շուրջ 1950 մարդ: #ԿառուցենքՀայաստանընորովի #ԿառուցենքԼոռիննորովի #սուբվենցիա2020

Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն: Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է: Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը , մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքնում էր: Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը. -Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում,-ասաց մարզի ղեկավարը:

Դեբեդը երկու նոր հյուրատուն ունի 06.07.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ հյուրընկալվեցին Լոռու մարզի Դեբեդ համայնքում հիմնված «Չամիչ» հյուրատանը, որն ընդամենը օրեր անց կբացի իր հյուրընկալ դռները հանգստացողների առջև՝ իհարկե պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Հյուրատան սեփականատեր, երևանաբնակ Լիլիթ Չիտչյանը ամուսնու հետ միասին համայնքում ձեռք են բերել տուն և ներդրումների արդյունքում ստացել գեղեցիկ, հարմարավետ և որ ամենակարևորն է՝ առօրյա հոգսերից կտրվելու հարմար, չքնաղ բնության գրկում ծվարած հյուրատուն: Վերջինիս առավելությունների թվում է նաև համեղ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցումը՝ պատրաստված հմուտ խոհարարի ձեռքով, իսկ մթերքը ձեռք է բերվելու հենց համայնքից: Բացի այդ հյուրերին կառաջարկվեն զբոսաշրջային փաթեթներ՝ քայլարշավներ, էքսկուրսիաներ և այլն: Կարևոր է նաև, որ հյուրատունն աշխատանքով է ապահովել գյուղի 5 բնակիչների, ակտիվ շրջանում նրանց թիվը կհասնի 10-ի: