Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սպիտակ համայնքում կասֆալտապատվի ընդհանուր առմամբ 7600 քառ. մետր տարածք 14.07.2020
Սպիտակում սուբվենցիոն միջոցներով այս տարի կասֆալտապատվեն Ալեք Մանուկյան, Ավետիսյան և Թորոսյան փողոցների մի շարք շենքերի, ինչպես նաև Ուզբեկական, Եռանկյունի և Վարպետաց թաղամասերի ճանապարհները` ընդգրկելով ընդհանուր մոտ 7600 քառ. մետր մակերեսով տարածք: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 88 մլն դրամ, որից շուրջ 44 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 6600 բնակիչ:

Լոռու պատմամշակութային վայրերը՝ ավելի մաքուր ու գրավիչ 14.07.2020
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի 36 անդամները Լոռու մարզում էին՝ մեր մարզի պատմական նշանակություն ունեցող համալիրները աղբից ազատելու համար: Լոռու մարզպետարանն աջակցել է աշխատանքների կազմակերպմանը, համայնքները աղբահանության մեքենաներ են տրամադրել: Հաղպատ, Սանահին, Քոբայր, Լոռի Բերդ ,Օձունի վանք ու մինչև Հոռոմայր տանող ճանապարհը զբոսավարները մաքրել են՝ այն հույսով, որ տեղացիները ունեցածը պահելու և հատկապես՝ մաքո ՛ւր պահելու գործում կմիավորվեն, իրենց ջանքերն էլ իզուր չեն անցնի:

123 պլանշետ Լոռու մարզի դպրոցներին 13.07.2020
ԿԳՄՍ նախարարության և «Փրկե՛ք երեխաներին» միջազգային կազմակերպության միջև կնքված համաձայնագրի համաձայն հանրապետության թվով 3 մարզերի, այդ թվում և Լոռու մարզին տրամադրվել է 123 պլանշետ՝ դրանք դպրոցներին բաշխելու և անհրաժեշտության դեպքում նոր ուսումնական տարվա սկզբին հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Կապահովվի անձրևաջրերի կանոնավոր հեռացումը 13.07.2020
Գուգարք համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք ծրագրի արդյունքում նախատեսվում է ջրահավաք հորի կառուցում համայնքի 14-րդ փողոցում և ջրահեռացման առվակի կառուցում Էներգետիկների 5-րդ փողոցի 7-րդ շենքին հարակից մասում` ապահովելով անձրևաջրերի կանոնավոր հեռացումը: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12մլն887հազար դրամ, որից շուրջ 7 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, մնացած մասը համայնքային ներդրումն է:

Կաթնաջուրում կասֆալտապատվի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը 13.07.2020
Կաթնաջուր համայնքում կասֆալտապատվի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի շուրջ 400 գծմ հատվածը: Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի համայնքի համար և իրականացվում է բնակիչների խնդրանքով: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 25 մլն դրամ, որից ավելիքան 17 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, մնացած մասը համայնքային ներդրումն է:

Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ: Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով: