Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյանը. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի »

Անդրեյ Ղուկասյանը. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի » 02.04.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց կացվեց Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Ինչպես ներկայացվեց, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը 5-ն է: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, և բոլորը մեկուսացված են: Քննարկվեցին նաև կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը անընդունելի համարեց մարդկային կուտակումները հատկապես մարզկենտրոնի կենտրոնական հատվածներում, բանկոմատների շրջակայքում:

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը 01.04.2020

Լոռու մարզպետի 2020թ. մարտի 30-ի, թիվ 342-Ա որոշմամբ Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արման Աբրահամի Վարդանյանը: Վերջինիս ավագանու անդամներին, աշխատակազմին ներկայացրել են Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Ա.Մխիթարյանը, Արման Վարդանյանին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է նաև մարզի ղեկավարի ուղերձը՝ աշխատանքում լինել պատասխանատու, ազնիվ, համայնքային խնդիրների լուծման հարցում՝ նպատակասլաց ու նախաձեռնող:

Անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը

Անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը 31.03.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Առկա իրավիճակը ներկայացնելուց հետո քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը հանձնարարել է հատկապես ուշադրություն դարձնել մթերային խանութներում, սննդի արտադրամասերում իրականացվող ախտահանման աշխատանքներին, տրված ցուցումների կատարմանը: Նա ոստիկանության աշխատակիցներին հորդորել է նաև ուշադրություն դարձնել բանկոմատների մոտ հաճախ նկատվող մարդկային կուտակումներին: -Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք կանխարգելիչ միջոցառումներն անթերի կերպով կազմակերպելուն,-ասել է Ա. Ղուկասյանը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 23.03–27.03.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 30.03.2020

Սպիտակ համայնք: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կողմից սնունդ է տրամադրվել թվով 87 շահառուի: Սպիտակի գեղարվեստի դպրոցի աշխատակիցների կողմից կարված 300 դիմակները բաշխվել են համայնքի թվով 180 բնակիչներին և ԷԳԱ խանութին: Համայնքի բնակիչներ Աննա Հարությունյան և Աննա Աջամյան կողմից նվիրաբերվել է 300 հատ պաշտպանիչ բժշկական դիմակ, որոնք տրամադրվել են ԷԳԱ սուպերմարկետի աշխատակիցներին, խանութի առաքիչներին և հաճախորդներին: «Աբելյան»Դ/Ձ-ի կողմից բարեգործական հիմունքներով կարված դիմակներ են նվիրաբերվել՝ Սպիտակի համայնքապետարանին (150 հատ), «Սպիտակ» ԲԿ-ին( 100 հատ), Սպիտակի պոլիկլինիկային(100 հատ), ՀՀ ՈԼՄՎ Սպիտակի բաժնին(150 հատ), «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ -ին (200 հատ), Վանաձորի ԲԿ-ին(200 հատ)։

Անդրեյ Ղուկասյան. «Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը, քան հետագայում  խնդրի առաջ հայտնվենք»

Անդրեյ Ղուկասյան. «Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը, քան հետագայում խնդրի առաջ հայտնվենք» 27.03.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի Քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ վարչությունների պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանի մասնակցությամբ: Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում՝ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն զգուշացվել են

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն զգուշացվել են 26.03.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը ամենօրյա ռեժիմով, խոշոր տնտեսավարողների առևտրի կետերում՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում՝ դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացրել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները զգուշացվել են արտակարգ դրության պայմաններում ապրանքների գների չհիմնավորված բարձրացումներ թույլ չտալու վերաբերյալ: Տեղեկացվել է նաև, որ հակառակ դեպքում նրանք, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06