Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գայանե Մարկոսյանը շնորհավորել է Կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհուն 19.05.2020
Թանգարանների միջազգային օրվա առթիվ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհի, նախկինում փոխտնօրենի պաշտոնն զբաղեցրած, իսկ այժմ վաստակած հանգստի անցած Շուշանիկ Սահակյանին: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր է հղել տիկին Շուշանիկին, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք՝ հանձնելով նաև մարզպետի շնորհավորագիրը և դրամական պարգև: Տիկին Շուշանիկն իր շնորհակալությունն է հայտնել մարզի ղեկավարին, փոխմարզպետին գնահատանքի և ուշադրության համար:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան՝ աշխատակիցներին անձամբ շնորհավորելու և թանգարանում տարվող աշխատանքներին, այստեղ տեղ գտած արժեքավոր նմուշներին տեղում ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ մարզի ղեկավարը նաև շնորհավորական ուղերձ էր հղել թանգարանային գործի մասնագետներին ու թանգարանների աշխատակիցներին՝ մաղթելով, որ արվեստի այս օջախները այցելուների պակաս երբեք չունենան, համալրվեն ու հարստանան նոր արժեքներով, լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ:
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանին: Լոռու մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կազմակերպությանը մարզի թվով 55 ընտանիքի հատապտուղների տնկիների և սածիլների, սերմերի բաշխում իրականացնելու հարցում: Մարզի 12 բնակավայրերից ընտրվել են սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնել հետագայում՝ տրամադրված աջակցության շնորհիվ, ընդլայնելու ցանքատարածությունները, զբաղվելու մշակաբույսերի վաճառքով և շահույթ ստանալով՝ հոգալու առօրյա հոգսերը: Ելնելով համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից՝ այդ ընտանիքներին կտրամադրվեն նաև սննդի փաթեթներ:
Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում 18.05.2020
Մայիսի 15-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում՝ ծանոթանալու Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև հաղորդակից դառնալու համայնքային խնդիրներին: Այցի առաջին կանգառը Հարթագյուղում էր: Այստեղ վերը նշված ծրագրի շրջանակներում իրականացվում է Սուրբ Հովհաննես մատուռ տանող շուրջ 1.3 կմ ճանապարհի խճալցում և բարեկարգում, ինչը համայնքի 6 բնակիչների համար երկամսյա ժամկետով ոչ միայն աշխատատեղի խնդիր է լուծում, այլև համայնքի համար զբոսաշրջային նշանակության մեկ այլ կարևոր հարց. ըստ համայնքի ղեկավարի, հատկապես հանգստյան օրերին և բարենապաստ եղանակային պայմաններում օրական 2000-3000 զբոսաշրջիկ է բարձրանում այդ ճանապարհով:
«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 158 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1143): Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը ՀՀ Կառավարության կողմից հատկացված սննդօգնությունը և հիգիենայի պարագաները տրամադրել է Սարահարթ համայնքում՝ սոցիալապես անապահով 9 միայնակ ծերերի, Լոռի Բերդում ՝ միայնակ թոշակառու և առավել աղքատ 49 ընտանիքի (Լոռի Բերդում՝ 5, Լեջանում՝ 17, Ուռուտում՝ 6, Ագարակում՝ 7, Բովաձորում՝ 3, Կողեսում՝ 2, Յաղդանում՝ 5, Սվերդլովում՝ 4), Ստեփանավանում՝ սոցիալապես անապահով 187 ընտանիքի, Տաշիրում՝ 145 ընտանիքի, Մեծավանում ՝ 64 ընտանիքի,Սարչապետում՝ 73 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 1500 ընտանիքի: Դարպաս համայնքում սոցիալապես անապահով 16 ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տրամադրվել է սննդօգնություն:
Քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ 18.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Այնուհետ ներկաները հանդես եկան կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ տեղեկանք է հրապարակվում: