Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը մարզի համայնքների ենթակայության մշակութային օջախների մի խումբ գործիչների հետ մեկ նպատակ էր հետապնդում. կառուցողական մթնոլորտում քննարկել ոլորտում առկա խնդիրները և միասնական ջանքերով քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: -Մշակութային գործիչները, մտավորականները մեր երկրի համար բոլոր դժվարին իրավիճակներում մեծագույն դերակատարություն են ունեցել՝ օգնելով դիմակայել առկա մարտահրավերներին և սատարել ժողովրդին հաղթահարելու դժվարությունները, հուսալքությունը: Բարձր գնահատելով յուրաքանչյուրիդ վաստակը՝ կարևորում եմ ձեր ներդրումը այս կարևորագույն հարցում: Անկախ քաղաքական հայացքներից՝ մեր նպատակը լինելու է նոր լույս վառել ու վանել ժողովրդից ընկճվածությունը: Հենց այս տրամադրվածությամբ եմ ստանձնել մարզի ղեկավարի պաշտոնը. համագործակցելու ենք բոլորի հետ: Վստահեցնում եմ՝ պատրաստ եմ լսել ցանկացած կառուցողական քննադատություն և ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ ի շահ մարզի զարգացման և լոռեցու բարեկեցության,-ասաց Ա. Խաչատրյանը:
Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ՄԱԽՊ (մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի) առաջին հանդիպում-քննարկումը: Ներկա էին Լոռու մարզպետարանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում 21.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Մարզի ղեկավարին հիմնականում աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրներով դիմեց շուրջ 20 քաղաքացի: Մարզպետը նշեց, որ ներկայացված բոլոր հարցերը հանգամանորեն կուսումնասիրվեն, և առկա հնարավորությունների սահմաններում դրանց լուծումներ կտրվեն: Ընդունելության էին եկել նաև տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ցանկություն ունեին պարզապես շնորհավորելու Արամ Խաչատրյանին մարզի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն էին հայտնում իրենց մասնագիտական կարողությունների ողջ ներուժով ծառայելու մարզին և աջակցելու մարզպետարանին այս կամ այն ոլորտի զարգացման գործում:
Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար.

Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը 18.01.2021
Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը: Սրբազան արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հավատացյալներ։




