Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղտեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով

Գյուղտեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով 30.09.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Լոռու մարզի Դսեղ և Շնող համայնքներում՝ վերջիններիս կողմից ձեռբերված գյուղտեխնիկային և համայնքներում աշնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս տարի համայնքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով, ինչը կօգնի զգալիորեն դյուրին դարձնել աշխատանքների ընթացքը և ավելացնել մշակովի հողատարածքները:

Լոռու մարզը հաղթող է ճանաչվել «Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար»

Լոռու մարզը հաղթող է ճանաչվել «Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար» 29.09.2021

Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը, որին մասնակցում էին համայնքներ հանրապետության բոլոր մարզերից: Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպվել էր Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների մասնակցությունը փառատոնին: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան մեկ տեղում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ – արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ: Լոռու մարզը ներկայացել էր գեղանկարչական, ձեռագործ աշխատանքներով, մարզի մշակույթը բացահայտող արվեստի գործերով: Համայնքների պարային խմբերը և երգիչ-երգչուհիները հանդես էին գալիս կատարումներով:

Մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 29.09.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Գեղասար և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներում՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր: Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը(ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազ դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը 23 400 հազ դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760հազ) և վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազ դրամ): Բոլոր ծրագրերը խիստ կարևորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարևորության խնդիրներ:

Հյուրախաղերով Լոռու մարզում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Հյուրախաղերով Լոռու մարզում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 29.09.2021

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վանաձորցի հանդիսատեսի դատին հանձնվեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա է բեմադրված համանուն ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ: Ներկայացումը տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածնունդի մասին է: Կարինե Քոչարյանի խոսքով՝ ներկայացման նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ անցյալ տարվա արհավիրքներից հետո Արցախը շարունակում է ապրել:

Կապրես մեր սրտում հավերժ պատանի. Հիշատակի միջոցառում Կաթնաջուրի դպրոցում

Կապրես մեր սրտում հավերժ պատանի. Հիշատակի միջոցառում Կաթնաջուրի դպրոցում 28.09.2021

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Կաթնաջուր համայնքի հերոսների անունների կողքին հնչեցին նորերը: Համայնքի դպրոցը կրում է Արցախյան առաջին հերոսամարտի ազատամարտիկ, մահապարտ Սողոմոն Սեյրանյանի անունը: Այսօր դպրոցում հանդիսավոր միջոցառմամբ դասասենյակ կոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը տված Էրիկ Մխիթարյանի անունով: Դասասենյակի անվանակոչությանը մասնակցեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հովիվ Տեր Վաղարշ Հակոբյանը, մարզպետարանի և համայնքի ներկայացուցիչներ:

Քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր

Քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր 28.09.2021

Լոռու մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Քննարկման հրատապ թեման բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին վերաբերող հարցերն էին: - Կորոնավիրուսի բռնկման հերթական ալիքը կանխելու համար անհրաժեշտ է արագ տեմպերով իրականացնել ոչ միայն բնակչության, այլև բուժանձնակազմերի պատվաստման գործընթացը,- իր խոսքում ընդգծեց փոխմարզպետը: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Պողոսյանը նշեց, որ 2021թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 27.436 մարդ կամ բնակչության 11%-ը, որից առաջին դեղաչափ են ստացել 19.677, երկրորդ դեղաչափ՝ 7759 մարդ: COVID-19-ի դեմ մարզում այժմ հասանելի են Աստրազենեկա, Սպուտնիկ V և Սինոֆարմ պատվաստանյութերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:21:52