Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ՝ Փամբակ, Վահագնաձոր և Վահագնի համայնքներում

Արտագնա խորհրդակցություններ՝ Փամբակ, Վահագնաձոր և Վահագնի համայնքներում 07.04.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Փամբակ, Վահագնաձոր և Վահագնի համայնքներում՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների հետ: Գ. Ասրյանին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հանդիպման ընթաքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով:

Տնտեսվարողները տեղեկացվել են գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին

Տնտեսվարողները տեղեկացվել են գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին 06.04.2021

Անասնաբուժական ծառայությունների կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքն ուսումնասիրելու, անասնագլխաքանակի ընտրանքային հաշվառման, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները շարունակում են այցելել գյուղական համայնքներ:

Մարզպետարանի պաշտոնյաները մասնակցեցին Սուրբ Պատարագին

Մարզպետարանի պաշտոնյաները մասնակցեցին Սուրբ Պատարագին 05.04.2021

Կիրակի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ։

«DigiCode 2021» 6-րդ ամենամյա մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակչում հաղթող ճանաչվեցին լավագույննները

«DigiCode 2021» 6-րդ ամենամյա մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակչում հաղթող ճանաչվեցին լավագույննները 05.04.2021

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը, որին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ։ Լոռու մարզպետարանը հանդես էր գալիս որպես միջոցառման գործընկեր: Այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 186 հայտ։ Թիմերից 42-ը հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքները ապրիլի 3-ին, իսկ 23 աշակերտ տեղում մասնակցեց «Կրիայ օլիմպիադա» մրցույթին:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած տղաների հիշատակին

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած տղաների հիշատակին 02.04.2021

Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու փոխմարզպետեր Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ միասին եղան Վանաձորի զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսացած տղաների հիշատակին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին և աղոթք հղեցին առ Աստված տղաների հոգու հանգստության համար:

 Լոռու մարզպետի շնորհակալագրերի արժանացան Գևորգ Մոսինյանը, Սարգիս Սարգսյանը և Վլադիմիր Հովհաննիսյանը

Լոռու մարզպետի շնորհակալագրերի արժանացան Գևորգ Մոսինյանը, Սարգիս Սարգսյանը և Վլադիմիր Հովհաննիսյանը 01.04.2021

Արցախյան պատերազմի ընթացքում հայոց բանակին անհրաժեշտ պարագաներով օգնելու, պատերազմից հետո Լոռու մարզում բարեգործական ծրագրեր իրականացնելու և հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Գևորգ Մոսինյանին և Սարգիս Սարգսյանին, հայրենանվեր ծրագրեր իրականացնելու, հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և արդյունավետ համագործակցության համար նաև՝ Վլադիմիր Հովհաննիսյանին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:39:40