Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

28.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ նախարարը ողջ օրվա ընթացքում հետևել է Լոռու մարզի փրկարարական վարչության, մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներին։
Նրանց ուղեկցել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցներ, ոլորտի պատասխանատուներ։
Պաշտոնյաները շրջել են Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանը:
Այցելել են նաև Վանաձորի, Գուգարքի, Ստեփանավանի, Օձունի և Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու անձնակազմի պատրաստվածությանը, գույքային և տեխնիկական հագեցվածությանը:
Պաշտոնյաները ներկա են գտնվել նաև Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ցուցադրական վարժանքներին։
Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր մասնաշենքի կառուցման ծրագրին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36