Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուռուտի միջնակարգ դպրոցում երկու դասասենյակ անվանակոչվեց հերոսներ Վանիկ Խաչատրյանի և Արթուր Ժամհարյանի անուններով

03.03.2022

Ուռուտի միջնակարգ դպրոցում այսուհետ երկու դասասենյակ կկրեն դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված հերոսներ ժամկետային զինծառայող Վանիկ Խաչատրյանի և պայմանագրային զինծառայող Արթուր Ժամհարյանի անունները, իսկ դասասենյակներում ստեղծված անկյունները կպատմեն նրանց սխրանքների մասին՝ ռազմահայրենասիրական արթուն վկաներ հանդիսանալով սերունդների համար։
Դասասենյակների անվանակոչման միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսների հարազատներն ու ընկերները։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից խոնարհում և երախտիքի խոսք հայտնեց հերոսների հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ նրանց հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։
Արամ Գրիգորյանը ուժ և տոկունություն մաղթեց ներկաներին, նշեց, որ հայ ազգը երբեք չի ընկրկել, և այժմ էլ, մի բռունցք դարձած, պետք է ուղղի մեջքն ու առաջ շարժվի։
Տղաների հիշատակին իր խոնարհումի խոսքն ասաց նաև համայնքի ղեկավարը։
Դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանը, նշեց, որ հերոսներն իրենց սխրանքով օրինակ են գալիք բոլոր սերունդների համար։
Տղաների հիշատակին նվիրված նաև հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որը բազմաթիվ հուզիչ պահեր առաջացրեց ներկաների մոտ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53