Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Կարո Հովագիմյան» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ իրականացվող ծրագրերի համար

03.03.2022

«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամ ստեղծվել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն կրում է մերօրյա հերոս՝ սերժանտ Կարո Սարկիսի Հովագիմյանի անունը, ով 44-օրյա պատերազմի նահատակներից է։ Փորձելով հաղթահարել իրենց վիշտը՝ անմահ հերոսի ծնողները ստեղծել են «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը՝ բժշկելու առաքելությունը։ Այդ նպատակի համար ներդրվել են զոհված զինվորի աջակցության համար պետության կողմից տրամադրված, թոշակի և մահվան նպաստի բոլոր գումարները, ինչպես նաև Կարոյի մահվան առիթով հավաքված մասնավոր այլ գումարային նվիրատվությունները՝ այդ բոլորը ծառայեցնելով բարեգործության նպատակին։ Հիմնադրամը մեծեծավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզում՝ աջակցելով Վանաձորի և Ստեփանավանի տարածաշրջանի անապահով ընտանիքներին։
Հիմնադրամին իր երախտագիտությունը հայտնելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր հիմնադիր տնօրեն, անմահացած հերոս Կարոյի հայր՝ Սարկիս Հովագիմյանին, տնօրենի տեղակալ Հակոբ Մակդիսին, հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի անդամ Զեփիուր Չափարյանին։
Նա շնորհակալագիր հանձնեց հիմնադրամի ղեկավարին՝ նշելով, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու իրականացվող ծրագրերին։
-Ձեր ծավալած մարդասիրական գործունեությունը անգնահատելի է։ Ձեր գործունեությունը վառ օրինակ է հասարակության համար՝ ինչպես կարելի է սեփական վիշտը մոռանալով՝ կարեկից լինել աջակցության, գթասրտության կարիք ունեցողներին։ Դուք ևս մեկ անգամ ապացուցում եք, որ սերը առ հայրենիք և ազգ քաղաքակիրթ մարդու ամենամեծ արժանիքն է,- ասաց նա։
Հանդիպմանը ընթացքում երկուստեք կարևորվեց քաղաքացիական հասարակություն-պետական մարմիններ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ու լուծում պահանջող հարցերին օպերատիվ արձագանքել և լուծում տալ։
Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ պատրաստակամ են աջակցել մարզի համայնքների զարգացմանն ու առաջընթացին: Սարկիս Հովագիմյանը մարզպետին ներկայացրեց իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Լոռու մարզում իրականացվող «100+ ապահով ընտանիք» ծրագրին, որի թիրախային խումբը սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներն են։
Հիմնադրամը նաև նախատեսում է ստեղծել կենտրոններ, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնագիտական խնամք կստանան։ Մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս նախաձեռնության իրականացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36