Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Գարգառ բնակավայրով անցնող

ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Գարգառ բնակավայրով անցնող 29.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքի Գարգառ վարչական տարածքում էր՝ նպատակ ունենալով ծանոթանալ Մ-3՝ Թուրքիայի սահման - Մարգարա-Վանաձոր – Տաշիր - Վրաստանի սահման ճանապարհի Գարգառ բնակավայրով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Միշա Զալինյանը հայտնեց, որ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ կապիտալ նորոգման աշխատանքների մի մասն իրականացվել է: Առաջնային է երթևեկելի հատվածի նորոգումը, կամրջի հենապատերի, հենասյուների ամրացումը:

Հանրային քննարկումներ՝ Մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ

Հանրային քննարկումներ՝ Մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ 24.06.2022

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը՝ սահմանադրական բարփոխումների հայեցակարգը, ապա նաև՝ Սահմանադրության փոփոխություների նախագիծը մշակելու նպատակով Լոռու մարզպետարանի հետ միասին նախաձեռնել էր քննարկում: Քննարկումը վարում էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ Լուսինե Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը, Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի ՏԻՄ-երի, ՀԿ-ների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Մշակվում է Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման առաջիկա 5 տարիների ռազմավարությունը

Մշակվում է Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման առաջիկա 5 տարիների ռազմավարությունը 24.06.2022

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքապետարանների, զբոսաշրջության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Մարզի ղեկավարը շնորհակալագրով պարգևատրեց երիտասարդ բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին

Մարզի ղեկավարը շնորհակալագրով պարգևատրեց երիտասարդ բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին 24.06.2022

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին, ով օրերս «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ-ռադիոլոգ» մրցանակին։ Մարզի ղեկավարը մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ, անձնվեր աշխատանքի համար շնորհակալագիր հանձնեց բժշկուհուն, շնորհակալություն հայտնեց մարզի և բժշկական կենտրոնի անունը բարձր պահելու համար։

Մարզպետի շնորհավորագրերով պարգևատրվեցին «ԴԻՋԻԿՈԴ-2022» մրցույթի լոռեցի մրցանակակիրները

Մարզպետի շնորհավորագրերով պարգևատրվեցին «ԴԻՋԻԿՈԴ-2022» մրցույթի լոռեցի մրցանակակիրները 21.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց «ԴԻՋԻԿՈԴ-2022» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթում հաղթանակներ գրանցած աշակերտներին և նրանց խմբավարներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ: Հ. Ավետիսյանը մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց խմբավարներին նվիրական աշխատանքի, իրենց գիտելիքներով մարզի պատանիների հետ կիսվելու, երեխաների նորարարական գաղափարները խրախուսելու և նոր հմտություններով նրանց օժտելու համար: Բարձր գնահատելով մրցույթում պատանիների գրանցած արդյունքները՝ փոխմարզպետը կոչ արեց նրանց շարունակել ակտիվորեն ստեղծագործել թվային ոլորտում և հեռանկարային բարձունքներ գրավել:

Պարգևատրվեցին «Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական» խաղ-մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Լոռու մարզի թիմի աշակերտները և ուսուցիչը

Պարգևատրվեցին «Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական» խաղ-մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Լոռու մարզի թիմի աշակերտները և ուսուցիչը 21.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր հյուրընկալել էր «Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական» խաղ-մրցույթում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած Լեռնապատի միջնակարգ դպրոցի թիմին ու նրանց ուսուցչուհուն։ Մրցույթում երկրորդ տեղը գրավելու ու մարզի անունը բարձր պահելու համար մարզպետի տեղակալը շնորհավորեց ու պարգևատրեց թիմի 5 անդամներին։ Մրցանակակիր սաներ պատրաստելու համար շնորհակալագիր հանձնվեց դպրոցի «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Պապոյանին։ - Շնորհավորում եմ այս ուսուցողական մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնելու համար, վստահ եմ դեռ տարբեր հարթակներում կփայլեք՝ դպրոցում ստացած ձեր գիտելիքներով։ Նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եմ մաղթում,- ասաց Գ․ Ասրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 14:22:39