Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Ստեփանավան համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն

08.08.2022


Ստեփանավանի մարզադպրոցում Լոռու մարզպետի օգնական, Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ առաջին անգամ անցկացվեց Ստեփանավան համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի տարբեր համայնքներից, ինչպես նաև Լիբանանից: Մրցաշարն անցկացվում էր մինչև 2005 թ. ծնված մարզիկների միջև(տղաներ, աղջիկներ): Ներկա էին մարզպետարանի և Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ, մարզիկներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Էրիկ Կոստանյանը: Վերջինս ներկաներին ողջունեց իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ մաղթելով հաղթական մասնակցություն: Նա իր խոսքում ընդգծեց Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Արամ Խաչատրյանի, դերակատարությունը մարզական կյանքի ակտիվացման և մարզական միջոցառումների անցկացումը խրախուսելու գործում:
-Հարկ է նշել, որ մինչ այժմ Ստեփանավանի մարզադպրոցում չի եղել թենիս մարզաձևը և Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ մարզադպրոցում նախատեսվել է թենիսի մարզչի հաստիք, ու այսուհետ կանոնավոր պարապմունքներ կանցկացվեն: Այդ նպատակով ֆեդերացիայի և մարզպետարանի աջակցությամբ մարզադպրոցին հատկացվել է նաև մարզագույք,-ասաց նա:
Մրցաշրի ավարտին 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները արժանացան գավաթների և մեդալների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58