Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի 02.08.2022

Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: Լոռու մարզպետն իր երախատագիտությունը հայտնեց աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը բերկրանքի և հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշեց, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է:

Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ

Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ 28.07.2022

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված՝ մարզի համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, իրականացվել է մեկ արտահերթ իրավական և մասնագիտական հսկողություն Վանաձոր համայնքում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն 2 խոշորացված՝ Լոռի Բերդ և Շնող համայնքներում ևս կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում կազմվել են ակտեր: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ, իսկ թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին պարբերաբար ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվում ամփոփ տեղեկատվություն:

Ֆրանսիական կողմի հետ գործակցության նպատակով Լոռու մարզպետարանը հանդես կգա մի շարք առաջարկություններով

Ֆրանսիական կողմի հետ գործակցության նպատակով Լոռու մարզպետարանը հանդես կգա մի շարք առաջարկություններով 28.07.2022

Ինչպես արդեն հայտնել ենք, Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայում մասնակցել է Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որի շրջանակներում Լոռու մարզի պատվիրակությունը տարբեր հանդիպումների ընթացքում մի շարք ֆրանսիական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ համագործակցելու առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև տարբեր քաղաքների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով( http://lori.mtad.am/news/item/2022/06/30/NEWS1 http://lori.mtad.am/news/item/2022/07/01/NEWS17/):

Կենդանիների պարտադիր համարակալման և հաշվառման պետական ծրագիրը քննարկվեց Լոռու  մարզում

Կենդանիների պարտադիր համարակալման և հաշվառման պետական ծրագիրը քննարկվեց Լոռու մարզում 28.07.2022

Կառավարության որոշմամբ 2022 թվականի հոկտեմբեր ամսից ՀՀ-ում կներդրվի և կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Գործընթացը իրականացվում է ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ: Համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ են անցկացվում ՀՀ մարզերում: Այսօր ոլորտի ներկայացուցիչները Լոռու մարզում էին՝ մարզպետարանի պատասխանատուների և շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ քննարկելու ծրագրի մանրամասները:

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը 27.07.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին։ Վերջինին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի բացման արարողությունը 26.07.2022

Ստեփանավան խոշորացված համայնքի 20 բնակավայրերի ավելի քան18.500 բնակիչներ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից այսուհետ կօգտվեն մեկ պատուհանի սկզբունքով։ Այսօր տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Լոռու մարզի Ստեփանավանի տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Լոռու մարզպետարանի և նախարարության պաշտոնյաներ, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 14:22:39