Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ձեր սխրանքն անմահ է Հերոսների հիշատակի համար ծաղիկներ խոնարհվեցին մարզի տարբեր համայնքներում

28.09.2022

.Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից մեկնարկեց քայլերթ դեպի Սպիտակի գերեզմանատուն՝ 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր, որտեղ կատարվեց խաչքարերի օրհնություն և հոգեհանգստյան աղոթք՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարեխնամ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի:
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ սպիտակցիներ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին տղաների սուրբ շիրիմներին:
.Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ստեփանավան համայնքում տեղի ունեցավ Ազատամարտիկների պուրակի վերաբացման արարողությունը, որին մասնակցեցին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հերոսացած զինվորների հարազատներ ու բարեկամներ։
Այստեղ տեղ են գտել ստեփանավանցի հերոսների լուսանկարները։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց հողի պաշտպանության համար կյանքը զոհած հայորդիների վառ հիշատակը։
Ստեփանավան համայնքի ղեկավարի տեղակալ Հասմիկ Մովսիսյանը հանդես եկավ հերոսածին մայրերին ուղղված խոսքով։
Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և մասնակցությամբ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի կատարվեց սուրբ խաչքարի օրհնության կարգ։
Ազատամարտիկների պուրակը վերաբացելու նախաձեռնությունը Ստեփանավանի համայնքապետարանինն էր, որին միացել են մի խումբ բարերարներ։ Պուրակը կառուցվել է նաև շնորհիվ շինարարական կազմակերպության տնօրեն Վարդան Վերանյանի, վարպետ-շինարարներ՝ Մհեր Սաքանյանի, Արիկ Հովսեփյանի, Սամվել Վարդումյանի։
Ազատամարտիկների պուրակը ստեփանավանցիների համար դառնալու է հիշատակի և հավերժության անկյուն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06