Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2024
Սիրելի՛ սպիտակցիներ, ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2024
Սիրելի՛լոռեցիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետության «Մայր օրենքի» կարևորագույն հոդվածներն արտացոլում են մեր երկրի զարգացման տեսլականը: Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, որոնց շարքում կարևորագույն տեղ ունի ՀՀ Սահմանադրությունը: Այն ամբողջացնում է մեր անկախ պետականության բովանդակությունը։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2024
Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր, ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ: Տոնացույցի այս օրն առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր ջանքերը: Այն մասնագիտությունը, որ դուք ընտրել եք, սոսկ մասնագիտություն չէ, այլ առաքելություն, կոչում, կենսակերպ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2024
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով, ուստի սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է: Հայաստանի Հանրապետությունում Սահամանդրությամբ և մի շարք օրենքներով, միջազգային կոնվենցիաներով, պետական և հասարակական ինստիտուտների մակարդակով, համակողմանիորեն պաշտպանված են երեխաների իրավունքները:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 28.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: 106 տարի առաջ՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը հռչակեց անկախություն` ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կերտվեց 1918 թվականի մայիսյան հաղթանակներով: Սարդարապատի, Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերի հետ իր նշանակալի տեղը, պատմական դերն ու բացառիկ նշանակությունն ունեցավ Ղարաքիլիսայի հերոսամարտը: Հայ զինվորն ու աշխարհազորայինն այս հերոսամարտում հաստատեցին ապրելու, հարատևելու, արարելու հայոց աննկուն ոգին ու հանուն դրանց անձնվիրաբար պայքարելու ուժը: Շատերն իրենց կյանքը զոհեցին այդ դարավոր երազանքին հասնելու համար:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2024
Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում: Դուք ոտք եք դնում առավել հասուն ու պատասխանատու կյանքի շրջափուլ և ես մաղթում եմ, որ ձեր ուղին լինի անխոչընդոտ, որ իրականություն դառնան լավագույն ապագայի հետ կապված ձեր բոլոր նպատակները: Մի՛ վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր այդ նոր երազանքների իրականացման սկիզբը դրվի: Ինչ ճանապարհ, ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ինչ դժվարությունների էլ հանդիպեք, չպետք է ընկրկել փորձությունների առջև, որքան էլ դրանք անհաղթահարելի թվան: