Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2018

Թանկագին երիտասարդներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ երիտասարդների միջազգային օրվա առթիվ:

Մեր հանրության մեջ երիտասարդները մշտապես արժանացել են ջերմ վերաբերմունքի և դիտվել են՝ որպես ժողովրդի լավագույն հույսերն ու տեսլականները ապագայում իրագործողներ: Սակայն, Թավշյա հեղափողությունն ապացուցեց, որ մեր երիտասարդությունը ունակ է այսօր իսկ իրականացնելու դրանք՝ ի բարօրություն և՛ իրենց, և՛ ավագ սերնդի: Մենք հպարտ ենք ձեզնով:

Հենց ձեր շնորհիվ է, որ այսօր արդեն կարող ենք վստահ լինել մեր հայրենիքի հարատևության և ապագայի նկատմամբ: Այո՛, այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա ունենալ մեր երազած հզոր Հայաստանը:

Թող այս տոնը, թանկագի՛ն երիտասարդներ, հանդիսանա ձեր համախմբման և միասնականության լավագույն ավանդույթի խորհրդանիշ:

Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում աննահանջ երթ՝ նոր ու հպարտ, ազատ ու երջանիկ կյանքի, աշխատանքի ու արարման ուղիով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53