Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Օգոստսի 12-ը  շինարարի օրն է

Օգոստսի 12-ը շինարարի օրն է 10.08.2012

Շնորհավոր տոնդ, շինարար Ձեր տոնը, հարգելի շինարարներ, հոգեհարազատ է բոլորիս համար, քանզի մեր ազգային հպարտությունների շարքում կա նաև ձեր նվիրումի արգասիքը:

Շնորհավորագիր 14.07.2012

Բժիշկ ՀՀ ԱՆ Ազգային ինստիտուտի գիտաշխատող, բանաստեղծ Վարդան Աբովյանը մեկն է այն մարզային մտավորականներից, ով թե աշխատանքային ոլորտում, թե ստեղծագործական ասպարեզում գնահատելի վաստակ ունի: Բժիշկ, բանաստեղծ Վ. Աբովյանը օրերս բոլորեց իր ծննդյան 50-րդ տարին: Այդ առիթով ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը ջերմորեն շնորհավորեց Նրան՝ հանձնելով շնորհավորագիր և հուշանվեր:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորանքը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2012

Հանրապետության տոնի առթիվ: Թանկագին հայրենակիցներ, 93 տարի առաջ, տևական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում՝մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով: Այն պսակվել էր 1918 թվականի մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը:

Սիրելի՛ շրջանավարտներ

Սիրելի՛ շրջանավարտներ 23.05.2012

Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր ձեր համար տոն է: Դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին: Դուք շատ իղձեր եւ ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, ոմանք էլ կանգնած են ընտրության առջև: Ամենամեծ, կայուն, չարժեզրկվող հարստությունը գիտելիքն է:

Այսօր հաղթանակների տոն է

Այսօր հաղթանակների տոն է 09.05.2012

Այսօր հաղթանակների տոն է. ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 67-րդ, և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 20 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:

Ամանորի շնորհավորանք

Ամանորի շնորհավորանք 30.12.2011

Պատմություն է դառնում 2011 թվականը, որը մեր ժողովրդի կյանքում և նրա հիշողության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանի տարի: 2011 թվականը մեր պետության և ժողովրդի համար նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական լուրջ մարտահրավերների ժամանակաշրջան էր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59