Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

31.08.2018

 Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Բոլորիս համար սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գերակա նպատակ, և ավելի քան 1600 տարի մենք, իրավամբ, հպարտանում ենք կրթության մեջ ձեռք բերած մեր արժեքներով ու դրանց հարուստ տարեգրությամբ:
Թանկագին բարեկամներ, մենք արդեն թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ մեր պատանիներն ու երիտասարդությունն ավելի ակտիվ դիրքորոշում ու գործուն մասնակցություն ունեն հասարակական ու քաղաքական կյանքում: Այդ ներուժն ու ավյունը հայրենիքի բարգավաճման, մեր պետականության հզորացման ուղիով կողմնորոշելը հրամայական պահանջ է: Վստահ եմ, որ մեր մանկավարժները խորապես ըմբռնում են նոր պահանջների լրջությունն ու կարևորությունը և ջանք չեն խնայի ուսուցանելու և դաստիարակելու ժողովրդավարական արժեքները յուրացրած ու դրանք զարգացնող հպարտ սերունդ:
Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53