Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

13.08.2018

Հարգելի շինարարնե՛ր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Այս տոնը մենք ավանդաբար նշում ենք ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի, ակնածանքի և երախտագիտության:

Հայ ժողովրդի կառուցողական ձիրքն ու շնորհքը վաղնջական վկայություններ ունեն, որոնցից ամեն մեկը մեր ժողովրդի ինքնության յուրատեսակ անձնագիրը լինելով, նաև՝ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից է համարվում:

Կառուցելը հայ մարդու համար կենսական պահանջ է՝ աշխարհի որ երկրում էլ որ նա ապրելիս լինի:

Այս տոնն առիթ է առանձնակի երախտագիտությամբ հիշելու շինարարների այն սերունդներին, ովքեր հիմքից կառուցեցին Լոռու գեղեցկատես քաղաքներն ու գյուղերը, երկիրը շենացրին արդյունաբերական, մշակութային, ուսումնական, առողջապահական, կենցաղային նշանակության կառույցներով, կամուրջներով ու ճանապարհներով:

Մենք շնորհակալաբար ենք նշում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանը լծված, հայրենի ոստանները վերակառուցած շինարարների մեծ ավանդի մասին:

Վստահ ենք, որ մեր բնաշխարում երբեք չի լռելու շինարարի մուրճի ձայնը, կառուցողների շնորհիվ այն կշարունակի հնչել միշտ՝ շենացնելով մեր երկիրը:

Կրիկին շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ապագա սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ հաստատակամություն, ուժ և եռանդ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22