Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ

05.08.2018

Հարգելի երկաթուղայիններ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական  տոնի առթիվ:

1899թ.-ին, երբ Լոռու ձորում առաջին անգամ հնչեց շոգեքարշի շչակը, դրանով ազդարարվեց ոչ միայն Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) 213,8 կմ երկարությամբ երկաթուղու շահագործման մասին, այլև պատմական այն իրադարձության, որ հնամենի մեր բնաշխարհում, ուր հազարամյակներով հարգի են եղել արհեստները, սկիզբ է դրվում մի նոր՝ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ մասնագիտությանը:

Լոռու երկաթուղայինները՝  գնացք կազմողը, սլաքավարն ու մեքենավարը, գծի վարպետն ու երթակարգավարը, ուղեկցողներն ու գործակարգավարները իրենց իմացությամբ և տոկունությամբ անգնահատելի վաստակ են ունեցել առաջին և երկրորդ աշխարհամարտերի ընթացքում՝ ռազմաճակատներին բեռներ հասցնելու, խաղաղ տարիներին՝ հայրենի եզերքը վերակառուցելու, հզորացնելու, արդյունաբերական ու գյուղատնտեսական բարիքները հազարավոր հասցեներով առաքելու գործում:

Այսօր դժվարին ժամանակ է երկաթուղայիններիդ համար, կաշկանդված են ձեր երկաթե ուղիները, սակայն, համոզված եմ, որ դա անցողիկ է, և մենք՝  ձեզ հետ միասին, շուտով տեսնելու ենք  հայոց եռագույնով այն գնացքների երթևեկը, որոնց սահմանները հազարավոր կիլոմետրեր են հաշվելու:

Կրկին  շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային հաջողություններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00