Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2018

Հարգելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 
Սահմանադրությունը մեր անցած պատմական մեծ ուղու դարավոր փորձի և Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական և քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու գրավականը:
Մայր Օրենքը Հայաստանի և Սփյուռքի ողջ հայության համար քաղաքակիրթ ազգերի ու պետությունների հետ արժանապատիվ ապրելու և գոյատևելու, մեր հավերժող ինքնության յուրատեսակ անձնագիրն է, ներկայի և ապագայի նվիրական տեսլականների իրականացման ուղենիշը:
Մենք հպարտ ենք մեր Սահմանադրությամբ:
Փառք Հայոց պետականությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23