Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան նշում է գործունեության 20-ամյակը 08.07.2016
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իր գործունեության 20-ամյա հոբելյանական տարելիցը նշանավորեց հուլիսի 8-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպված միջոցառմամբ: Ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2016
Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Ձեր մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարիներին ու նաև անցած մեկ տարում, թե ծավալային և թե ոլորտներին տրվող բաժնեմասերի առումով, հանրապետության կառավարության կողմից ամենամեծ ներդրումներն արվել են առողջապահության ոլորտում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 27.05.2016
Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: 98 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը սպասել էր երկար, որի մասին երազել էր շուրջ 9 դար, և որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ 26.05.2016
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» առթիվ: Այս տարի Լոռու մարզի միջնակարգ և ավագ դպրոցների՝ 1800 և հիմնական դպրոցների՝ 2106 շրջանավարտ հրաժեշտ է տալիս աշակերտական նստարանին: Մենք չենք կասկածում, որ նրանք զինված են հարուստ գիտելիքներով, չենք կասկածում, որ իրենց ծնողների և մանկավարժների կողմից դաստիարակվել են հայրենասիրության ոգով:

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 18.05.2016
Հարգելի բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մենք այն երկիրն ենք, որ աշխարհին ներկայանում ենք , որպես թանգարան՝ բաց երկնքի տակ:




