Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 31.08.2018
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Բոլորիս համար սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 13.08.2018
Հարգելի շինարարնե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը մենք ավանդաբար նշում ենք ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի, ակնածանքի և երախտագիտության: Հայ ժողովրդի կառուցողական ձիրքն ու շնորհքը վաղնջական վկայություններ ունեն, որոնցից ամեն մեկը մեր ժողովրդի ինքնության յուրատեսակ անձնագիրը լինելով, նաև՝ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից է համարվում:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 12.08.2018
Թանկագին երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Մեր հանրության մեջ երիտասարդները մշտապես արժանացել են ջերմ վերաբերմունքի և դիտվել են՝ որպես ժողովրդի լավագույն հույսերն ու տեսլականները ապագայում իրագործողներ: Սակայն, Թավշյա հեղափողությունն ապացուցեց, որ մեր երիտասարդությունը ունակ է այսօր իսկ իրականացնելու դրանք՝ ի բարօրություն և՛ իրենց, և՛ ավագ սերնդի: Մենք հպարտ ենք ձեզնով:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ 05.08.2018
Հարգելի երկաթուղայիններ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: 1899թ.-ին, երբ Լոռու ձորում առաջին անգամ հնչեց շոգեքարշի շչակը, դրանով ազդարարվեց ոչ միայն Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) 213,8 կմ երկարությամբ երկաթուղու շահագործման մասին, այլև պատմական այն իրադարձության, որ հնամենի մեր բնաշխարհում, ուր հազարամյակներով հարգի են եղել արհեստները, սկիզբ է դրվում մի նոր՝ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ մասնագիտությանը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018
Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մեր անցած պատմական մեծ ուղու դարավոր փորձի և Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական և քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու գրավականը: