Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.10.2019

 Սիրելի՛ վանաձորցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:
Սիրելի՛ Վանաձոր, մեր պապերի, մեր ու գալիք սերունդների կանաչ ու հյուրընկալ հանգրվան, տոնդ շնորհավո՛ր:
Սիրելի՛ իմ քաղաք,
փառապանծ անունդ՝ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր, դեռ դարեր պիտի հնչի, գալիք սերունդներդ խաղաղ երկնքի տակ է՛լ ավելի մեծ հաղթանակներ են տոնելու՝ գիտության ու արվեստի բնագավառում, որովհետև դու գիտության բնօրրան ու մշակույթների քաղաք ես նաև: Արշալույսներդ խաղաղությամբ պիտի բացվեն՝ արարման մեծ հնարավորություններ տալով այստեղ ապրող ու քաղաքը շենացնող բանվորին ու գիտնականին, շինարարին ու արվեստագետին, բժշկին ու մանկավարժին, բոլոր-բոլորին:
Վանաձորը ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով օր օրի ավելի է գեղեցկանում ու շենանում: Անելիքները դեռևս շատ-շատ են, բայց անխոնջ աշխատանքն ու տասնամյակներ շարունակ չլուծվող խնդիրներին լուծումներ տալը, հույս ու հավատ է ներշնչում, որ բոլոր խնդիրները մի օր դառնալու են մոռացված անցյալ:
Վանաձորն ունի բոլոր հնարավորությունները վանաձորցիների սիրելի վայրը լինելուց զատ՝ նաև կեցության արժանապատիվ պայմաններ ապահովելու:
Որպես Լոռու մարզպետ՝ հետևողական եմ լինելու Վանաձորին, Լոռուն վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում և ձեզնից ակնկալում եմ ակտիվ համագործակցություն:
Հաղթանակով ենք անցնելու նաև այս շրջափուլը:
Կրկին շնորհավորելով մեր սիրելի քաղաքի պանծալի հոբելյանը՝ մաղթում եմ պայծառ արշալույսներ և արարումներով լի տարիներ:
Շնորհավո՛ր տոնդ, Վանաձոր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-10-24 09:59:45