Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՊԱՏԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

19.10.2019

Սիրելի՛ լեռնապատցիներ,
շնորհավորում եմ Ձեզ համայնքի օրվա կապակցությամբ:
Լեռնապատը մեր մարզի հնագույն բնակավայրերից է, կայուն ավանդույթներով և հերոսական անցյալով մի համայնք, որի հպարտությունը Ղարաքիլիսայի ճակատամարտում և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հերոսաբար ընկած քաջորդիներն են, մշակութային հարուստ ժառանգությունը և մտավորականների ու այլ հայտնի գործիչների աստղաբույլը:
Վստահ եմ, համայնքի բարի ավանդույթները շարունակական կլինեն, կփոխանցվեն սերնդեսերունդ և լեռնապատցին իր ազնիվ աշխատանքով կշարունակի շենացնել իր պապերի բնօրրանը:
Մաղթում եմ Ձեզ բարեբեր տարիներ ու տոնական բազում օրեր:
Հաջողություններ Ձեր ընտանիքներին, սիրելի՛ լեռնապատցիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09