Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ

18.10.2019

 Հարգելի՛ պարոն քաղաքապետ, թանկագի՛ն Հայկ Մարության.
ի դեմս Ձեզ, քաղաքամայր Երևանի բոլոր սերունդներին, նաև՝ համայն հայությանը ջերմորեն շնորհավորում եմ Երևանի փառապանծ հոբելյանի՝ 2801-ամյակի առթիվ:
Հայոց վաղնջական ու մերօրյա մայրաքաղաքը աշխարհի ամենահին քաղաքներից մեկը լինելով, շուրջ երեք հազար տարվա իր կենսագրությամբ, աշխարհի մարդկության համար քաղաքակրթության մի յուրօրինակ, ապրող ու շնչող թանգարան է, որտեղ առերեսվում են ոչ միայն հնադարյան իրողություններ, այլև՝ ժամանակակից կյանքն ու ապագայի տեսլականները:
Երևանի մի մասնիկը միշտ ապրում է յուրաքանչյուր հայի սրտում, մտքում և հոգու մեջ: Աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքը դատապարտված է լինելու աշխարհի հզորագույն մայրաքաղաքների լավագույն տասնյակում ու դրանում յուրաքանչյուր հայ իր ներդրումը պետք է ունենա:
Կրկին շնորհավորելով սիրելի մայրաքաղաքի պանծալի հոբելյանը՝ մաղթում եմ պայծառ արշալույսներ և արարումներով լի նորանոր դարեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:37:23