Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՆՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.10.2019

 Սիրելի՛ շնողնեցիներ,
հողից հաց քամող, հայրենի բնօրրանը շենացնող սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շնողի օրվա կապակցությամբ:
Աստծո կողմից Ձեզ պարգևված այս արգասաբեր հողակտորը, իր պարգևած բերք ու բարիքով, լիուլի փխհատուցում է գյուղացու ամենօրյա տքնաջան աշխատանքը, իսկ աշխատասեր շնողնեցին, ավելի քան հազարամյակ առաջ տեր կանգնելով իր համայնքին, շենացնում ու արարում է: Ու պատահական չէ, որ համայնքն ստացել է Շնող՝ Շինող անվանումը, այն է՝ շենացնող, կառուցող ու ստեղծող:
Բնության այս հրաշալի անկյունն այսօր դարձել է ձե՛ր ծննդավայրը: Գյուղի տարածքում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային տասնյակ կոթողները վկայում են ձեր ստեղծարար ծագման, ազնիվ ու աստվածավախ տեսակի մասին: Ու դուք, վստահ եմ, հպարտ եք դրա համար:
Կրկին անգամ շնորհավորելով բոլոր շնողնեցիներին՝ մաղթում եմ, որ Շնողն այսուհետ նոր եռանդով ու բոլորովին նոր սիրով կոչվի հայրենի եզերքի կառուցման գործին:
Խաղաղություն և լիություն Ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14