Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019
Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի, Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 17.05.2019
Հարգելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մեր երկիրը առանձնահատուկ հպարտությամբ է մասնակից դառնում այս տոնին, քանզի այն առավելապես հատուկ է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող այն սակավաթիվ ազգերին, որոնք աշխարհին ասելիք ունեն:Հայաստանն, այդ թվում և մեր չքնաղ Լոռին, թանգարան են բաց երկնքի տակ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2019
Սիրելի լոռեցինե՛ր, Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը մեզնից յուրաքանչյուրի հենարանն է, այն տաքուկ անկյունը, որտեղ մենք հանգստանում ու դրական էներգիայով ենք լցվում, որտեղ մոռանում ենք մեր առօրյա հոգսերն ու անհանգստությունները: Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի կրողն ու պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 08.05.2019
Սիրելի հայրենակիցնե՛ր Հարգելի վետերաննե՛ր Մայիսը՝ հաղթանակների ամիսը, առավել քան հոգեհարազատ է մեզ համար: Իրար հաջորդող տոները հնարավորություն են տալիս մեզ կրկին անգամ հիշատակելու մեր նախնիների սխրանքները, փառաբանելու հայոց քաջարի արծիվներին: Այս օրը եռատոն է. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 03.05.2019
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները արհեստավարժ ու բարեխղճորեն կատարող լրագրողներին, այլև մեզ՝ բոլորիս, քանզի մենք յուրաքանչյուր պահի անաչառ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությանն ենք առնչվում, և տեղեկատվության ազատության գաղափարը, որն ամրագրված է օրենքով, մեզ համար չափազանց կարևոր է: Գաղտնիք չէ՝ որքան ազատ է մամուլն, այնքան ժողովրդավար է երկիրն իր անշեղորեն զարգացող ուղով: