Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

24.03.2020

 Սրբազա՛ն հայր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերը հայրենասիրության և հավատքի ամրապնդման, կրոնական կազմակերպությունների և հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելու և արժանապատվորեն պահպանելու համար:
Ձեր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների հետ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովրդի: Ձեր ջանքերով նաև այսօր մարզում բազմաթիվ երախտագիտության արժանի բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգապահպանության հիմքն է, ինչն ապացուցվել է դարերով ու այսօր էլ այս դժվարին օրերին յուրաքանչյուր հայորդու կողքին է:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59