Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.03.2020

 
Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
Գարնանային զարթոնքի այս գեղեցիկ օրը ևս մեկ պատեհ առիթ է մեր հիացմունքն ու խոնարհումը հայտնելու ձեզ:
Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չլինի ձեր փայլուն ներգրավվածությունը, ինչի համար մեր ողջ հասարակության անունից երախտագիտությունս եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր վաստակի առջև:
Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Նոր Հայաստանի համար:
Ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը անգնահատելի են և արժանի մեծարումի ու հարգանքի:
Օրհասական պահերին դուք միշտ եղել եք հայրենիքի համար վճռորոշ իրադարձությունների կենտրոնում և այսօր էլ մասնակցում եք մեր երկրի ապագայի կերտմանը: Մեր օրերում էլ երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման հարցում մեծ է ձեր դերակատարությունը, անգնահատելի ձեր մասնակցությունը ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարցերում, այլև կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ, բոլորիդ սեր և բարօրություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53