Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.01.2020

Սիրելի՛ լոռեցիներ,
Այսօր մեր Հայոց փառապանծ բանակի 28-րդ տարեդարձն է, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս:
Շնորհավորում եմ նաև այն առթիվ, որ մեզ բախտ է վիճակվել մեր ազատ, անկախ, օրեցօր հզորացող բանակի՝ մեր ներկա ու ապագա սերունդների անվտանգության երաշխավորի տարեգիրն ու ժամանակակիցը լինելու:
Շնորհավո՛ր տարեդարձդ, հզո՛ր բանակ:
Շնորհավո՛ր տոնդ ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող ժամկետային, պայմանագրային, զինծառայողնե՛ր, սպանե՛ր:
Շնորհակալություն ձեզ, որ զօրուգիշեր, մարտական դիրքերում անքուն հսկում եք մեր հայրենիքի անդորրը, մեր զավակների խաղաղ քունը, հսկում եք, որ երկինքը խաղաղ լինի, հայրենիքի սահմաններն՝ անառիկ ու աննկուն:
Շնորհակալություն ձեզ, զինվոր ծնող ու քաջասիրտ զավակներ դաստիարակող մայրեր, շնորհակալություն ձեր խիզախ զավակների համար:
Այսօր ևս մեկ անգամ հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև:
Շնորհակա՛լ ենք ձեզ, քաջասի՛րտ հերոսներ:
Մեր բանակը, շնորհիվ Նոր Հայաստանի կառավարության, օրեցօր ավելի ու ավելի է հզորանում՝ առավել ամուր կանգնելով Հայոց սրբազնագույն այս հողակտորին: Հայոց բանակն այսօր ի վիճակի է հակադարձելու ցանկացած ոտնձգության:
Բանակում ծառայելն օրեցօր ավելի անվտանգ է դառնում՝ շնորհիվ ներկայիս իշխանությունների շրջահայաց, խիստ ու պահանջկոտ քաղաքականության, ու մեզնից յուրաքանչյուրը վստահ է, որ կարճ ժամանակ անց անցյալում կմնան բոլոր խնդիրները:
Շնորհավո՛ր տարեդարձդ, անպարտ բանակ:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-18 17:45:55