Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շամլուղի օրվա առթիվ 08.08.2020
Սիրելի՛ շամլուղցիներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ սիրելի բնակավայրի օրվա կապակցությամբ: Ստեղծվելով որպես հանքագործական արդյունաբերական համայնք՝ այն լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանի լեռնամետալուրգիայի զարգացման գործում: Այստեղ տասնամյակներ շարունակ ապրել, աշխատել ու արարել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, այստեղ խաչվել են տարբեր մշակույթներ ու ավանդույթներ ու նաև դա է պատճառը, որ Շամլուղը մշտապես առանձնացել է յուրօրինակ կոլորիտով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 07.08.2020
Հարգելի շինարարնե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Սա ևս մեկ հրաշալի առիթ է` արտահայտելու մեր ակնածանքն և երախտագիտությունը ձեր հանդեպ: Շինարարի մասնագիտությունն այն եզակիներից է, որը վայելում է մեր ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը: Ձեր ուժերով կյանքի են կոչվում մի շարք պետական ծրագրեր, վերականգնվում են պատմամշակութային արժեքներ, նորոգվում են ճանապարհներ, կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքներ: Կառուցելը հայ մարդու համար կենսական պահանջ է՝ աշխարհի որ երկրում էլ նա ապրելիս լինի. ձեր ձեռքերով կերտված մշակութային գոհարները, շենք-շինությունները, ճանապարհները դարեր շարունակ զարդարել են ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլև աշխարհի շատուշատ քաղաքներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.07.2020
Հարգելի՛ երկաթուղայիններ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրն իր մեծ ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն զարգացման ու կայացման գործում: Տասնամյակներ շարունակ հայ երկաթուղայինները՝ նրանց շարքերում լոռեցիները, աչքի են ընկել աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտություններով, տոկունությամբ:

Սիրելի՛ ալավերդցիներ. Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սիրելի ծննդավայրին նվիրված տոնի, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ: Ալավերդի քաղաքը ծնունդ է առել ու զարգացել` որպես արդյունաբերական քաղաք: Ալավերդցին միշտ առանձնացել է իր աշխատասիրությամբ, բարությամբ ու ազնվությամբ,իսկ Ալավերդին՝ հետաքրքիր ավանդույթներով ու կոլորիտով: Ու ինձ համար՝ որպես մարզի ղեկավար, շատ կարևոր է, որ այս բնակավայրի համն ու հոտը երբեք չկորչի, որ ալավերդցին հեռու լինի բոլոր տեսակի հոգսերից, որ ապրի արժանապատիվ կյանքով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2020
Սիրելի՛ սպիտակցիներ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 05.07.2020
Սիրելի՛ լոռեցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին: Մեր երկրում տեղի ունեցած և շարունակվող աննախադեպ իրադարձությունները միտված են երկրի գլխավոր օրենքի պաշտպանությանը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: