Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանի ցավակցական ուղերձը Աշոտ Լևոնի Սահակյանի մահվան կապակցությամբ

21.08.2020

Ցավով տեղեկացա վաստակաշատ պատմաբան և մեծ հայրենասեր Աշոտ Լևոնի Սահակյանի մահվան մասին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ հայորդու ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին նրա՝ երկրային կյանքին հրաժեշտ տալու կապակցությամբ:
Աշոտ Լևոնի Սահակյանի ողջ կյանքն անմնացորդ նվիրում էր ու արյան կանչ՝ առ պատմական հայրենիք ու հայրենաճանաչողություն: Նա հայկական ավանդական արժեքները կրող ու շարունակող լավագույն գեն էր, ով պատկառանք էր վայելում՝ իբրև ընտանիքի հայր, հավատարիմ ընկեր ու երախտաշատ դասախոս: Իր աշխատանքային-մասնագիտական գործունեության ընթացքում Աշոտ Սահակյանը մշտապես վայելել է գործընկերների, համաքաղաքացիների և բոլոր իրեն ճանաչողների մեծ հարգանքն ու սերը: Վստահ եմ, որ Աշոտ Լևոնի Սահակյանի թողած մեծարժեք վաստակն ու բարի անունը վառ կմնա լոռեցիների սրտերում՝ սերունդներին ժառանգելով հայրենիքի նվիրյալի նրա կերպարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38