Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

24.08.2020

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր համայն հայութունը նշում է մեր նորանկախ պետության ամենանվիրական տոներից մեկը՝ Անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեզ բոլորիս:
Հայաստանը ազատ ու անկախ տեսնելու մեր պապերի դարավոր երազանքն ի վերջո հնարավոր է եղել իրագործել 1990թ. օգոստոսի 23-ին: Այդ հռչակագրով ազդարարվել է Հայաստանի ինքնիշխանության իրական մեկնարկը:
Անկախության ձեռքբերման գինը շատ ծանր է եղել մեր ժողովրդի համար: Այն չափազանց թանկ է, և յուրաքանչյուր հայ քաջ գիտակցում է անկախությունը պահպանելու գործում իր մեծագույն դերակատարությունը, քանզի դարավոր ընդմիջումից հետո մենք պատասխանատվություն ենք ստանձնել մեր իսկ ապագայի համար:
Կենտրոնացնելով մեր 30-ամյա փորձառությունը՝ մեզնից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում ողջ ներուժը պետք է ծառայեցնի պետականությունն ու անկախությունը փայփայելու, շենացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
ավելի քան երկու տարի է՝ մեր ժողովուրդը նոր ջերմեռանդությամբ է կոչվել սեփական հայրենիքի ծաղկման ու հզորացման գործին: Մեր այս նվիրական ուղին ևս անկասելի է, քանզի ազնիվ են մեր մղումները:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձի առթիվ՝ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-09 15:55:54