Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շամլուղի օրվա առթիվ

08.08.2020

Սիրելի՛ շամլուղցիներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սիրելի բնակավայրի օրվա կապակցությամբ:
Ստեղծվելով որպես հանքագործական արդյունաբերական համայնք՝ այն  լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանի լեռնամետալուրգիայի զարգացման գործում: Այստեղ տասնամյակներ շարունակ ապրել, աշխատել ու արարել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, այստեղ խաչվել են տարբեր մշակույթներ ու ավանդույթներ ու նաև դա է պատճառը, որ Շամլուղը մշտապես առանձնացել է  յուրօրինակ կոլորիտով: Շատ կարևոր է նաև, որ այսօր աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող այն քաղաքացիները, ովքեր երբևէ բախտ են ունեցել ապրելու այս համայնքում, իրենց համարում են շամլուղցի. նրանք  խոր արմատներով են կապված այս բնակավայրի հետ և հնարավորության սահմաններում փորձում են աջակցել համայնքի զարգացմանը:
Սիրելի շամլուղցիներ,  ուզում եմ վստահ լինեք, որ շարունակելու ենք  մարզի բոլոր փոքր ու մեծ համայնքների զարգացմանն ու պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերի իրականացումը, որպեսզի մարդիկ սիրով ու նվիրումով ապրեն ու արարեն իրենց հայերնի եզերքում:
Շնորհավոր Շամլուղի օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53