Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա և այս գեղեցիկ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս երկու տոների համադրումը, փոխկապակցումը պատահական չէ, որովհետև Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք, հետզհետե ընդլայնվել, զարգացում ապրել ու մեզ է ներկայանում՝ որպես Լոռու ամենագեղեցիկ բնակավայերրից մեկը: Վստահ եմ՝ հպարտանում եք սիրելի ծննդավայրի ավանդույթներով, քաղաքի կոլորիտով: Սիրելի՛ հայրենակիցներ,

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2021
Սիրելի՛ սպիտակցիներ «Սպիտակի օր» տոնակատարության առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ, որ ինչպես մեր մարզի մյուս բոլոր բնակավայրերը, Սպիտակը նույնպես մշտապես զարգացող ու ծաղկուն քաղաք լինի՝ զերծ դժվարություններից, խնդիրներից ու հոգսերից: Սպիտակցին մշտապես առանձնացել է տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի ընկճել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել, ուղղել մեջքը: Դուք կարողացել եք ուժ գտնել և նորովի կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 02.07.2021
Սիրելի՛ լոռեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը: Յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է նաև օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացի ունենալ, հետևաբար՝ մեծ ջանքներ են ուղղված այդ գործառույթն իրականացնելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2021
Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, հնարավորություն ունենք առանձնահատուկ երախտագիտության զգացումով շնորհավորելու ձեզ ու կրկին գնահատանքի խոսքեր հնչեցնելու ձեր անձնուրաց աշխատանքի համար: Այսօր առավել քան երբևէ ձեզ շնորհակալություն է հայտնում աշխարհի ողջ մարդկությունը, քանի որ երկիր մոլորակին պատուհասած համավարակի դեմ մղվող «կռվում» առաջամարտիկները հենց դուք եք եղել, սիրելի՛ բուժաշխատողներ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ: Այսօր դուք և ձեր ծնողները մեծ հուզմունք եք ապրում՝ հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգը, սակայն, ունի նաև մեկ այլ հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման ավելի լայն ոլորտներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ծառայեցներու երկրի և ժողովրդի ապագայի կառուցմանը՝ իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ:

Սիրելի՛ երեխաներ, մեր կյանքի գարուննե՛ր ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր ներկայնությունից մեր կյանքը դառնում է առավել գունեղ ու պայծառ, ձեր զրնգուն ու անհոգ ծիծաղը մեզ թևեր է տալիս՝ ավելի բարի ու երջանիկ իրականություն ստեղծելու, ավելի անառիկ ու զարգացած երկիր կառուցելու, որպեսզի դուք ունենաք անհոգ մանկություն, իսկ մենք՝ մեծահասակներս, կարողանանք ձեզ ժառանգել բարեկեցիկ ու խաղաղ հայրենիք: