Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի Վանաձոր

06.10.2023

Հարգելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ բոլորիս հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:
Վանաձորը մեզնից շատերի համար ծննդավայր է, ոմանց համար՝ հարազատ դարձած քաղաք, հյուրերի համար՝ հյուրընկալ անկյուն: Այս օրը, սակայն, բոլորիս տոնն է: Նրանց տոնը, ովքեր ապրում, արարում են Վանաձորում ու վայելում մեր քաղաքի բոլոր գույները:
Վանաձորցին աշխատանքի, գիտության, մշակույթի հարգն իմացող քաղաքացի է, ով յուրահատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ շարունակում է իր քաղաքի պատմությունը՝ նոր, արժանահիշատակ դրվագներ արձանագրելով դրանում:
Սիրելի՛ քաղաք, թող արշալույսներդ միշտ խաղաղությամբ բացվեն՝ արարման մեծ հնարավորություններ տալով այստեղ ապրող ու քաղաքը շենացնող բանվորին ու գիտնականին, շինարարին ու արվեստագետին, բժշկին ու մանկավարժին, բոլոր-բոլորին:
Վանաձորը ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի ու համայնքային իշխանությունների համատեղ ջանքերով օր օրի ավելի է գեղեցկանում ու շենանում: Անելիքները դեռևս շատ-շատ են, բայց անխոնջ աշխատանքը հույս է ներշնչում, որ բոլոր խնդիրները մի օր դառնալու են մոռացված անցյալ:
Վանաձորն ունի բոլոր հնարավորությունները վանաձորցիների սիրելի վայրը լինելուց զատ՝ նաև կեցության արժանապատիվ պայմաններ ապահովելու:
Կրկին շնորհավորում եմ Վանաձորի տոնը, բոլոր վանաձորցիներին մաղթում քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղ երկինք։

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27